
Թեհրանն իրավունք ունի պատասխանելու Իսրայելի հարվածին․ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ
Իրանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու Թեհրանի վրա Իսրայելի հարձակմանը, որը հանգեցրել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի մահվանը։
Այս մասին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտակարգ նիստում հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը միջազգային իրավունքի համաձայն իրեն վերապահում է ինքնապաշտպանության անքակտելի իրավունքը՝ վճռականորեն արձագանքելու այս ահաբեկչական և հանցավոր գործողություններին, երբ դա անհրաժեշտ և տեղին կհամարի»,- ասել է նա։
Աղբյուրը՝ «News.am»
Ավելացնել նոր մեկնաբանություն