Եվրահանձնաժողովի ղեկավարը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթն է ներկայացրել
Ռուսաստանի դեմ Եվրամիության նոր պատժամիջոցներով սահմանափակումներ են մտցվում բազմաթիվ արդյունաբերական ապրանքատեսակների նկատմամբ, որոնց կարիքը Ռուսաստանն ունի և չի կարողանում ներկրել երրորդ երկրներից։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը՝ ներկայացնելով Մոսկվայի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթի մանրամասները:
Ֆոն դեր Լայենի խոսքով՝ Եվրամիությունը մասնավորապես նախատեսում է արգելել Ռուսաստան արտահանել էլեկտրական սարքավորումներ, մասնագիտացված մեքենաներ, մեքենաների դետալներ, բեռնատարների և ռեակտիվ շարժիչների պահեստամասեր: Բացի դրանից, ցանկում ներառվել են շինարարության ոլորտի համար նախատեսված ապրանքներ, որոնք կարող են կիրառվել նաև Ռուսաստանի զինված ուժերի կարիքների համար՝ ալեհավաքներ, վերամբարձ կռունկներ և այլն:
Ավելացնել նոր մեկնաբանություն