1

Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ․ Վարդան Օսկանյան

Ընդհանուր շատ դրական տրամադրվածություն կա միջազգային երաշխիքներով արցախցիների՝ հավաքական վերադարձի շուրջ։ Այս մասին սոցիալական ցանցերում հրապարակված տեսաուղերձում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ եթե արցախցիների՝ հավաքական վերադարձի հարցը Հայաստանը բերի բանակցային օրակարգ, ապա կլինի նաև միջազգային հանրության աջակցությունը․ «Վկայակոչում եմ նաև Կլաարի ասածը, որ Ադրբեջանը պարտավորություն ունի այս հարցին անդրադառնալու, և այս հարցը պետք է օրակարգային լինի։ Կլաարը նաև մի հարց է տալիս, որին պատասխանում է, որի մասին հաճախ եմ խոսել․ ասում է՝ այն, որ արցախահայության վերադարձի դիմաց Ադրբեջանը կարող է ադրբեջանցիների՝ Հայաստան գալու խնդիր դնի, այս երկուսն իրար հետ բացարձակ կապ չունեն, գտնվում են երկու տարբեր հարթությունների վրա»։

Վարդան Օսկանյանը նշել է, որ Կլաարի հարցազրույցից արձանագրվում է, որ Արցախի հարցը դեռևս լուծված չէ․ «Հստակ դիրքորոշումներ կան շատ կարևոր մարդկանց կողմից, որոնց ես ականատես եմ եղել, երբ ասվում է՝ եթե Ադրբեջանին թվում է, որ ինքն այս հարցը ռազմական ճանապարհով լուծել է, ապա չարաչար սխալվում է, Արցախի հարցը դեռևս լուծված չէ այնքան ժամանակ, որ արցախահայության միջազգային երաշխիքներով՝ իրենց իրավունքները վերականգնելով, իրենց տները վերադառնալու հարցը դեռևս չի լուծվել»։

Նախկին նախարարն արցախահայությանը կոչ է արել այդ հարցն աչքաթող չանել․ «Սա մեր, Հայաստանի իշխանությունների պատասխանատվության խնդիրն է։ Արցախահայությունը նման ճակատագրի է արժանացել Հայաստանի իշխանությունների այսօրվա սխալների պատճառով։ Եկեք թույլ չտանք, որ նրանք այս սխալները շարունակեն կամ այս հարցը մոռացության տան, իրենց ճակատի խարանը մաքրելու համար 150 հազար արցախցու ճակատագրի հետ չխաղան»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մոսկվան հետաքրքրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ ամուր խաղաղության հաստատմամբ․ Կոպիրկին
0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին