Submitted by detq-editor on
101 ռուսաստանցի գերիներ են վերադարձել Ուկրաինայից. ՌԴ ՊՆ

101 ռուսաստանցի գերիներ են վերադարձել Ուկրաինայից. ՌԴ ՊՆ

«Բանակցային գործընթացի արդյունքում փետրվարի 16-ին Ուկրաինայի վերահսկողության տակ գտնվող տարածքներից վերադարձել են 101 ռուսաստանցի զինծառայողներ», - հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ռազմական գերատեսչության ներկայացուցիչների խոսքով՝ գերության մեջ գտնվող ռուս զինվորականներին մահացու վտանգ է սպառնում։ Սակայն բանակցություններ են վարվել Կիևի ներկայացուցիչների հետ։ Արդյունքում ազատ է արձակվել 101 ռազմագերի։

Զինվորականները Ռուսաստան են հասցվել ռազմատրանսպորտային ինքնաթիռներով։ Նրանք կուղարկվեն Մոսկվա՝ զինվորական հոսպիտալներում բուժվելու և վերականգնվելու։ Այժմ նրանք ստանում են անհրաժեշտ բուժհոգեբանական օգնություն։

Ավելացնել նոր մեկնաբանություն