94652

Ինչո՞ւ է լռում ԱԳՆ-ն. Փաշինյանի հերթական սայթաքումը 

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում կրկնել է իր ղեկավարի այն հայտարարությունը, որ եթե ՀՀ-ն չփոխի իր Սահմանադրությունը, խաղաղության պայմանագիրը չի կքնվի։ Նա նաև ասել է, որ Նիկոլ Փաշինյանը Սահմանդրության փոփոխության հարցը քննարկել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչների հետ։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը:

Ալիևի ներկայացուցչի այս հայտարարության վերաբերյալ Factor.am-ը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Հարցմանն արտգործնախարարությունից պատասխանել են, որ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ներքին գործը։ 

Առաջին հայացքից ԱԳՆ-ն սպառիչ պատասխան է տվել: Բայց դա այդպես է՝ միայն առաջին հայացքից, որովհետև, ըստ էության, պատասխան չի տրվել Ամիրբեկովի այն պնդմանը, թե «Նիկոլ Փաշինյանը ժամանակ է խնդրել, որպեսզի կարողանա ընդունել նոր սահմանադրությունը»: 

Հայաստանի ԱԳՆ-ն այս կարևոր հանգամանքը շրջանցել է, ինչը լեգիտիմ հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանն, այնուամենայնիվ, Հայաստանի Սահմանադրության փոփոխության հարցը դարձրել է բանակցային գործընթացի թեմա»:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն