«Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է». Պուտին
«Արևմուտքն արդեն ավելի քան 150 մլրդ դոլար է ծախսել Կիևին աջակցելու և զենք մատակարարելու համար»,- հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված իր ուղերձում։
Ըստ նրա՝ պատերազմը սկսել է Արևմուտքը, իսկ Ռուսաստանը ուժ է կիրառել՝ այն կանգնեցնելու համար․ «Ռուսաստանը չի կռվում Ուկրաինայի ժողովրդի դեմ, սակայն ուկրաինացիները դարձել են Կիևի և արևմտյան իշխանությունների պատանդը»։ Նա հավելել է, որ Ուկրաինայի ղեկավարությունը սպասարկում է երրորդ պետությունների շահերը։
ՌԴ նախագահը զգուշացրել է, որ որքան Արևմուտքը շարունակի հեռահար միջոցներ տրամադրել Կիևին, այնքան Մոսկվան ստիպված կլինի հետ մղել իր համար սպառնալիքը: Պուտինի խոսքով՝ Արևմուտքի վերջնանպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է․ «Սակայն Ռուսաստանին հնարավոր չէ հաղթել մարտի դաշտում»:
Ավելացնել նոր մեկնաբանություն