12

Այսպիսի դժնդակ պայմաններում Անկախության օրը նշելու միակ իմաստը անկախության համար նոր պայքարի անհրաժեշտության մասին հիշելն է. պատմաբան

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը գրում է. «Անկախության օրվա առթիվ ցանկանում եմ, նախ, ընդգծել, որ Հայաստանին դավաճանել են ճիշտ այն վայ-գործիչները, ովքեր այսօր, իրար հերթ չտալով, շնորհավորում են նրա անկախության տոնը։ Կոչ եմ անում թքել նրանց շնորհավորանքների վրա, որովհետև դրանք ամբողջովին կեղծ ու շինծու են, ինչպես և նրանց հայատյաց հեղինակները։ 

Հայաստանին դավաճանել են ոչ միայն ներսից, այլև դրսից՝ կեղծ «դաշնակիցներն» ու «բարեկամները», «քաղաքակիրթ աշխարհն» ու «միջազգային համայնքը»։ Պարզապես դեն նետեք նրանց շնորհավորանքները, որովհետև դրանք ևս կեղծ ու շինծու են։

Ցավոք, այսօր Հայաստանի Հանրապետությունն անկախ պետություն է միայն թղթի վրա։ ՀՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական «ընդդիմությունը» օտարի հլու-հնազանդ կամակատարներն են, որոնք ուղղորդում են հայկական նավը դեպի անդունդ։ Հայաստանն արագորեն ողողվում է այլացեղ ու այլակրոն օտար տարրերով։ Օտարի դրածոները կազմաքանդում են Հայաստանի կրթական ու գիտական դաշտը։ Փողոցում, եթերում ու պաշտոնական միջավայրում հայոց լեզուն ոտնահարվում է ամեն քայլափոխի։

Ադրբեջանական նոր հարձակումներից առաջ երկրի պաշտպանունակությունը թողնված է բարձիթողի վիճակում։ Ազգ-բանակ կառուցելու նպատակ և մտադրություն չկա։ ՀՀ ոչ-բարով վարչապետը ժողովրդին անամոթաբար կոչ է անում մոռանալ, թե որն է իր հայրենիքն ու պատմությունը և ապրել միայն հաճույքների համար։ Կոչ է անում դադարել պայքարը հանուն ազատության, անկախության և ազգային արժանապատվության, հաշտվել ու համակերպվել Հայաստանի աստիճանական ուծացման և հայազերծման հետ։ Այսպիսով, մերօրյա Հայաստանում հայ ժողովրդի անվտանգության կենսական պահանջներն ու շահերը, հայոց լեզուն, մշակույթը, ապրելակերպը, Սահմանադրությունը բոլորը դավաճանված են։ 

Այսպիսի դժնդակ պայմաններում Անկախության օրը նշելու միակ իմաստը անկախության համար նոր պայքարի անհրաժեշտության մասին հիշելն է։ Հայ ժողովուրդը պետք է իր մեջ ուժ գտնի զրոյից կերտելու իր տակավին չկայացած ազգային պետությունը՝ առանց, սակայն, ներկա փչացած, օտարամոլ, ստրկամիտ ու խամաճիկ վերնախավերի, որոնց ժամանակը վաղուց է անցել։

Նպատակը մնում է նույնը՝ ԱԶԱՏ, ԱՆԿԱԽ, ԱՄՈՒՐ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԻ ԵՎ ԲՆԻԿ ԱՅՆ ՏԱՐԱԾՔԻ ՎՐԱ, ՈՐԸ ԹՈՒՅԼ ԿՏԱ ԱՊԱՀՈՎԵԼ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ԿՏՐՎԱԾՔՈՎ։ 

ԿԵՑՑԵ՛ ՀԱՅԱՍՏԱՆ»։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS