ցղս

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ Ռազմարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 27-ին հրավիրված նիստի ընթացքում քննարկման ներկայացնելով ««Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Ինչպես հայտնում են ԱԺ-ից, նախաձեռնությամբ կկանոնակարգվեն ռազմական արդյունաբերության արտադրանքի ստանդարտացման նորմատիվ փաստաթղթի նախագծերի ներկայացման և հաստատման, ռազմական կարիքների համար պետական պատվերի շրջանակում գիտահետազոտական, փորձակոնստրուկտորական աշխատանքների (ԳՀՓԿԱ) արդյունքների փորձարկումների և դրանց ընդունման-հանձնման աշխատանքների հետ կապված հարաբերությունները:

Օրենքի նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել արագ և դյուրին ընթացակարգով ԳՀՓԿԱ արդյունքներով ստեղծված նոր ռազմական ապրանք կամ գույք տրամադրել իրավասու պետական մարմիններին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և անվտանգության նպատակով օգտագործելու համար:

Հարակից զեկուցմամբ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշել է, որ նախագծի անհրաժեշտությունը վաղուց է եղել: Նա ընդգծել է, որ ռազմարդյունաբերողների հետ հանդիպումների ընթացքում մշտապես բարձրաձայնվել են օրենսդրական բացերը, որոնք այս օրինագծով կլուծվեն:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Նշենք, որ նախքան նիստի մեկնարկը, պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակը:

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սդսվֆբ
Առաջին անգամ բուժօգնության անվճար դասընթաց՝ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար
սվա
Հանդիպել են Հայաստանի ու Իրանի ԱԳ նախարարները. անդրադարձ է կատարվել ապաշրջափակման հարցերին
4125
Իմ կոտրված ձեռքերով արթնացրի որդուս ու տվեցի քեզ... չիմանալով, որ դավադիր պատերազմ ես. Կարին Տոնոյան
78965
Ուղիղ մեկ տարի առաջ ձերբակալվեց Ռուբեն Վարդանյանը
ցղս
Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
786354
Էրդողանի կինն էր, որ առաջարկեց հայ ռազմագերիներին «կամաց-կամաց» հանձնել՝ կորզելով զիջումներ Հայաստանից. թյուրքագետ
78652
Հոկտեմբերի 15-ից մինչև դեկտեմբերի 20-ը կանցկացվեն վարժական հավաքներ
ասդֆվ
Այսօր Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը
7854
Մակրոնը ՄԱԿ-ում հայտարարել է, թե Ֆրանսիան ուս ուսի կանգնած է ՀՀ վարչապետի կողքին
548965
Հայկական կողմն առաջարկել է ստորագրել խաղաղության պայմանագրի արդեն համաձայնեցված հոդվածները` մինչև Բաքվում կայանալիք COP29-ը. Փաշինյանը՝ ՄԱԿ-ում
/
Չէր կարող Հայաստանի ղեկավարը կրծքին սեղմել մի մարդու գիրք, որը գենետիկորեն ատում է հայերին. թուրքագետ
սվդ
ՀՀ-Կիպրոս ռազմական համագործակցությունն ամրապնդելու ներուժ կա. Պապիկյանն ու Պալմասը հայտարարությամբ են հանդես եկել
սղդցֆ
ԱՄՆ պետքարտուղարը վաղը կհանդիպի Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ
դվս
Հայաստանի տարածքի մեջ ադրբեջանական հանցանքների նոր փաստեր
sac
«Թուրքական տուն»-ը, որտեղ Էրդողանն ընդունել է Փաշինյանին, ներքաշված է եղել կոռուպցիոն սկանդալում. Zartonk Media
ացս
«Կովկասյան պատի» բանալիները հանձնում են Թուրքիային. արձագանք Փաշինյան-Էրդողան հանդիպմանը
789
«Հրապարակ». 44-օրյա պատերազմի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի զեկույցը կանցնի երեք ատյաններով
ս
Հայաստան է ժամանել Կիպրոսի պաշտպանության նախարարը
9+685
Ի՞նչ են քննարկել Փաշինյանը և Էրդողանը
865
Ադրբեջանը «երկրորդ գծում» հենակետեր է կառուցում ՀՀ սահմանի երկայնքով
as
Ալիևի սպառնալիքներն ու Փաշինյանի «Ապագա կա՛»-ն 
dc
Արցախն այսօր համայն հայության խաչն է, որը պետք է ազատագրենք. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյան
752
Փաշինյանի և Մոդիի «ոտքի վրա» հանդիպումը. հետաքրքիր հանգամանքներ
դվ
Միրզոյանը ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպմանն ընդգծել է խաղաղության պայմանագիրը սեղմ ժամկետում ստորագրելու կարևորությունը
69835
Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական համագործակցության շրջանակում ՊՆ–ում տեղի է ունեցել դասընթաց
սդվ
«Ռազմարդյունաբերության համալիրի զարգացում» ծրագրից վերցրել են 2 մլրդ դրամ՝ որպես «աջակցություն» բաժանելով 40 IT-ընկերությունների
dfc
Հատվածական և ապօրինի սահմանազատման հետևանքով փաստացի արդեն տեղի է ունեցել ՀՀ տարածքի փոփոխություն. «ՀայաՔվե»
վեդս
Պատմաբանն առաջարկում է Երևանի հերոսամարտը հավերժացնող հուշարձան կառուցել
ցեոդս
Բագրատ սրբազանը հայտարարում է պայքարի ակտիվ փուլ մտնելու մասին