90

Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին․ Աբրահամյան

Ադրբեջանի նախագահը կրկին վերհիշել է մինչև 2018 թվականի ժամանակաշրջանի Արցախի հարցով բանակցային շրջանը և նշել, որ միջազգային շրջանակներից իրեն ասում էին, որ «պետք է հարմարվի առկա այն իրողությունների հետ, որ Ղարաբաղը կորցրել է և նոր սերնդին խաղաղության նախապատրաստի»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Այս թեմայով Ալիևն առաջին անգամ չէ, որ խոսում է: Մի առիթով էլ վերջինս նեղսրտել էր, որ 2016 թվականի հոկտեմբերին, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում, փակ դռների հետևում, նրան ստիպում էին ճանաչել Արցախի անկախությունը:

Այդ շրջափուլում Ալիևն անգամ արկածախնդրության գնաց` ապրիլյան պատերազմի և դրան նախորդած դիվերսիոն պատերազմների միջոցով, սակայն միջազգային ճնշումը մշտապես աճել է և ինչպես Ալիևն է պնդում` իրեն ստիպել են համակերպվել այդ պահին առկա իրադրությանը:

Ալիևի ինքնախոստովանական պնդումները ոչ միայն այդ ժամանակահատվածի ողջ պատկերն են ամբողջացնում, այլ հստակ ցույց են տալիս, թե ինչ ուղղությամբ էին պրոցեսները շարժվում:

Իսկ հիմա Ալիևը խոսում է Սյունիքի և Հայաստանի մյուս մարզերի նկատմամբ իրենց ախորժակի և երկարաժամկետ պլանների մասին, որովհետև այն իրավիճակը, որը նրա համար Հայաստանի այսօրվա իշխանությունն է ստեղծել նույնիսկ ամենածույլերին մղում է մեր երկրի նկատմամբ անառողջ և չհիմնավորված հավակնությունների ձևավորմանը»,- նշել է Աբրահամյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները