Հարավային Աֆրիկայի, ՌԴ-ի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն մինչև փետրվարի 28-ը

Հարավային Աֆրիկայի, ՌԴ-ի և Չինաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները կանցկացվեն մինչև փետրվարի 28-ը

«Աֆրիկայի հարավային ափերի մոտ անցկացվում են Հարավային Աֆրիկայի, Ռուսաստանի և Չինաստանի ռազմածովային ուժերի՝ «Մոզի-2» ծածկանունով համատեղ զորավարժությունները»,- հաղորդում է «Euronews»-ը։

Ռուսաստանը զորավարժություններում ներկայացնում են վերջերս շահագործման հանձնված «Ադմիրալ Գորշկով» ֆրեգատը և միջին ծովային «Կամա» նավը, Չինաստանը՝ կործանիչ, ֆրեգատ և օժանդակ նավ, Հարավային Աֆրիկան՝ մեկ ֆրեգատ և երկու օժանդակ նավ։

Զորավարժությունները կանցկացվեն մինչև փետրվարի 28-ը։ Դրանց նպատակն է «գործառնական հմտությունների և գիտելիքների փոխանակումը», ինչպես նաև երկրների միջև հարաբերությունների ամրապնդումը։

«Չինաստանի, Ռուսաստանի և Հարավային Աֆրիկայի համատեղ ռազմածովային զորավարժությունները ներառում են տասնյակ թեմաներ, ինչպիսիք են ծովահենության դեմ պայքարը, հակաօդային պաշտպանությունը և ուղղաթիռների վայրէջքները միմյանց նավերի վրա: Համատեղ զորավարժությունները, միանշանակ, կօգնեն կողմերին խորացնել փոխվստահությունը, հետագայում զարգացնել անվտանգության ոլորտում համագործակցությունը, բարելավել ծովային անվտանգությունը և էլ ավելի նպաստել համաշխարհային խաղաղությանը»,- ասել է Չինաստանի նավատորմի 42-րդ ուղեկցորդական ստորաբաժանման հրամանատար Հուան Չժոնգսին:

Սպասվում է, որ փետրվարի 22-ին նավերը կուղևորվեն բաց օվկիանոս՝ մշակելու ծովային տարբեր գործողությունների տարրեր։

Ավելացնել նոր մեկնաբանություն