սադցվ

Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ

Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրում է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը և հավելում. «Ալիևը պահանջում է Հայաստանից ներողություն խնդրել «պատերազմական հանցագործությունների» համար։ «Դա է խաղաղություն ու վստահություն կառուցելու գործուն միջոցներից մեկը», - հայտարարել է նա։ 

«Հայաստանը պետք է հրաժարվի իր ապակառուցողական դիրքերից, տրամադրի զանգվածային գերեզմանների քարտեզներն ու պատժի դրանց մեղավորներին»,-հայտարարել է Ադրբեջանի առաջնորդը։ 

Եկեք մեզ մոլորության մեջ չձգենք. Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ամենևին էլ քարոզչական բնույթ չունեն. նա հետևողականորեն ձգտում է Հայաստանի դենացիֆիկացիային ու դեմիլիտարիզացիային՝ այդ հարցում ունենալով Նիկոլ Փաշինյանի պես դաշնակից: 

Փաշինյանն արդեն ասել է, որ եթե Սահմանադրություն չփոխենք, «ցլերը մեզ կհոշոտեն», արդեն ակնարկում է միջազգային դատական ատյաններից Հայաստանի հայցերը հետ կանչելու մասին: 
Վախենում եմ, որ մոտ ապագայում Փաշինյանը մեզ համոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին: Դե, իհարկե՝ հանուն խաղաղության, որը, սակայն, միայն իր հիվանդ ուղեղում է»: 

 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն