«Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացնել ուսանողներին»․ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչություն

«Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացնել ուսանողներին»․ Ուկրաինայի գլխավոր հետախուզական վարչություն

«Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության տվյալներով՝ Ռուսաստանը պատրաստվում է առկա սովորող ուսանողների մոբիլիզացիային, որը, ամենայն հավանականությամբ, կանցկացվի մինչև ապրիլի 1-ը»,- հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Ներկայում ակտիվորեն մեծանում են բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների զանգվածային մոբիլիզացիայի ապահովման հնարավորությունները։ Դրա համար ստեղծվում են, այսպես կոչված, «տագնապային կայաններ», որոնք կօգնեն զինվորական հաշվառման և զինկոմիսարիատներին ծանուցումներ հանձնել առկա սովորող ուսանողներին»,- նշված է երեքշաբթի Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչության տելեգրամյան ալիքում հրապարակված հաղորդագրությունում։

Ավելացնել նոր մեկնաբանություն