01

Հայաստանի ու Արցախի մարտական գործողությունների դետալային վերլուծությունը հուշում է, թե ռազմական առումով որտեղ է Հայաստանի խոցելիությունը․ պատգամավոր

Ինչպես աշխարհում կատարվող գրեթե ամեն բան, այնպես էլ մարտական գործողությունների վարման մեթոդները, ձևերը, մարտավարությունը պարբերաբար փոփոխության են ենթակա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

Նա մասնավորապես նշել է․ «Վերոնշյալը վերաբերվում է և´ պաշտպանական, և´ հակահարձակվողական, և´ հարձակվողական գործողություններին:

Նույն երկիրն այսօր և, պայմանական, 10 տարի առաջ, լրիվ այլ ձևով է մարտը վարում` զորատեսակների կիրառումից մինչև հատուկ գործողություններ կամ օպերացիաներ:

ԱԹՍ-ները, հեռահար ճշգրիտ/գերճշգրիտ համակարգերը, մոբիլությունը, պաշտպանական նոր կառույցներն ու ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում:

Ցավոք, վերջին 4 տարիներին Հայաստանն ու Արցախը տարբեր մասշտաբի մարտական գործողությունների մեջ են ներքաշվել, որոնց դետալային վերլուծությունը հուշում է, թե մեր դեպքում ինչ նոր առաջնահերթություններ կան, մարտի վարման ինչ ավանդական սկզբունքներ կան, որոնք վերանայման են ենթակա, որտեղ է ռազմական առումով Հայաստանի խոցելիությունը, և ինչ պրակտիվ փոփոխությունների պետք է գնալ:

Առանց այս առանձնահատկությունների հաշվի առնման, ցաքուցրիվ, հատվածական, կիսատ-պռատ փոփոխությունները ոչ միայն մեզ ոչինչ չեն տալիս, այլև եթե նույնիսկ ռազմական բյուջեն ամեն տարի 10-15%-ով էլ ավելացվի, որևէ լուրջ խնդիր չի լուծվելու»:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

0000000
Ադրբեջանը մտադիր է ուժեղացնել «զորքերի մարտունակությունը Հայաստանի հետ սահմանին»
Փաշինյանը խաղաղության հասնելու դեպքում չի բացառում ՀՀ-ի և Ադրբեջանի կողմից փոխադարձաբար միջազգային հայցեր չներկայացնելը
Ադրբեջանին առաջարկել ենք ԵՄ դիտորդներին հանել սահմանազատված հատվածներից․ Փաշինյան
14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները