ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա. Բայդեն
ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա. Բայդեն
ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր անդամ գիտի, և Ռուսաստանը նույնպես, որ ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա:
Այս մասին Վարշավայում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս-ուկրաինական պատերազմի մեկամյակի նախօրեին։
«ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին և (ՆԱՏՕ-Վաշինգտոնի պայմանագրի) 5-րդ հոդվածին նման է ժայռի: ՆԱՏՕ-ի յուրաքանչյուր երկիր դա գիտի, դա գիտի նաև Ռուսաստանը: Հարձակում մեկի (ՆԱՏՕ-ի անդամի) վրա նշանակում է հարձակում բոլորի վրա,- ասել է Բայդենը։- Սա սուրբ երդում է՝ պաշտպանելու ՆԱՏՕ-ի տարածքի յուրաքանչյուր թիզը»:
ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ առաջիկա օրերը դժվար են լինելու Ուկրաինայի համար։
Ավելացնել նոր մեկնաբանություն