2022 թ. աշխարհը կորցրել է շուրջ 1.6 տրիլիոն դոլար ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով

2022 թ. աշխարհը կորցրել է շուրջ 1.6 տրիլիոն դոլար ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով

2022 թ. աշխարհը կորցրել է շուրջ 1.6 տրիլիոն դոլար ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով

Ուկրաինական հակամարտության հետևանքով անցյալ տարի աշխարհը կորցրել է 1.6 տրիլիոն դոլար, վկայում են Քյոլնի IW տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի հաշվարկները: Դեռևս չհրապարակված զեկույցից հատվածներ է հրապարակել «Rheinische Post» թերթը։

Զեկույցի հեղինակ Միխայել Գրյոմլինգենի խոսքով՝ 2022 թ. տնտեսական ցուցանիշները 1.6 տրիլիոն դոլարով ավելի ցածր են եղել, քան կլինեին առանց Ուկրաինայում ՌԴ ծավալած ռազմական գործողությունների: Ընթացիկ տարում հակամարտության հետևանքները համաշխարհային տնտեսության համար կարող են արժենալ 1 տրիլիոն դոլար, ասված է զեկույցում։

Ինստիտուտի ներկայացուցիչներն իրենց հաշվարկների համար որպես հիմք են ընդունել Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները, որտեղ համեմատվում են 2022 թ. տնտեսական փաստացի ցուցանիշները 2021 թ. կանխատեսումների հետ, այսինքն՝ մինչև Ուկրաինայում ռազմական գործողությունները։ IW-ն գրում է, որ մարտական գործողությունները հանգեցրել են արտադրության կրճատման, խաթարել են մատակարարումների շղթաները, նպաստել էներգակիրների գների բարձրացմանը։

Դա էլ իր հերթին առաջացրել է գնաճի թռիչք և գնողունակության նվազում։ Նախօրեին Գերմանիայի Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի նախագահ Մարսել Ֆրատշերը հայտնել էր, որ Ուկրաինայի հակամարտության և դրա հետևանքով էներգակիրների գների աճի պատճառով Գերմանիայի տնտեսությունը 100 միլիարդ եվրո է կորցրել:

Ավելացնել նոր մեկնաբանություն