«Airbus»-ը անօդաչու թռչող սարք ստեղծելու նոր ծրագրեր ունի
«Airbus»-ը նախատեսում է իրագործել «Zephyr» անօդաչու թռչող սարքերի ծրագիրը։ Դրանք ամիսներ շարունակ կարող են սավառնել մոտ 70.000 ֆուտ (21.336 մետր) բարձրության վրա՝ որպես սովորական արբանյակների ավելի քիչ ծախսատար այլընտրանք: Հայտնում է «Bloomberg»-ը։
Անօդաչու սարքը կարող է կապ ապահովել բջջային հեռախոսներով, ինչպես նաև օգտագործվել հեռահաղորդակցության, ծովային հսկողության, սահմանային պարեկության, շրջակա միջավայրի փոփոխությունների չափման, անտառային հրդեհների և նավթի արտահոսքի տարածման մոնիտորինգի ոլորտներում:
Սարքն աշխատելու է արևային էներգիայով։
«Airbus SE»-ն արտաքին ներդրումներ է փնտրում «Zephyr» ծրագրի համար՝ արագացնելու համար տեխնոլոգիայի առևտրայնացումը:
Ներդրողների որոնման համար ինքնաթիռ արտադրող ընկերությունը կօգտվի «Morgan Stanley»-ի ծառայություններից:
Ավելացնել նոր մեկնաբանություն