Submitted by detq-editor on
Ավստրալական զորքերը Մեծ Բրիտանիայում ուսուցանում են ուկրաինացի նորակոչիկներին

Ավստրալական զորքերը Մեծ Բրիտանիայում ուսուցանում են ուկրաինացի նորակոչիկներին

Ուկրաինացի զինվորներն ավստրալացի զինվորների օգնությամբ զարգացնում են քաղաքային պայմաններում մարտեր վարելու իրենց հմտությունները: Տեղեկությունը հայտնում է «Australian Associated Press»-ը:

Հունվարին մոտ 70 ավստրալացի հետևակայիններ մեկնել էին Բրիտանիա՝ ուկրաինացի նորակոչիկներին ուսուցանելու համար։ Նորակոչիկներից շատերը մարտական գործողություններ վարելու որևէ փորձ չունեն։

Դասընթացները նվիրված էին առաջին օգնության կանոններին և նրան, թե ինչպես ապահովել անվտանգությունը գյուղերում և քաղաքներում, որտեղ տեղի են ունենում ռազմական գործողությունները: Ուկրաինացիները նաեւ զենքի հետ վարվելու հնարավորություն են ստացել։

Մինչ օրս Ավստրալիան Ուկրաինային տրամադրել է 655 միլիոն դոլարի աջակցություն, այդ թվում՝ 475 միլիոն դոլարի ռազմական օգնություն:

Ծրագիրը, որը կոչվում է «Կուդու գործողություն», որը Միացյալ Թագավորության գլխավորած բազմազգ նախաձեռնության մի մասն է:

Ավելացնել նոր մեկնաբանություն