Ալբանիայում կանգնեցվել է Ադրբեջանից դուրս եկած և ռուսական մաքսանենգ նավթ տեղափոխող նավը

Ալբանիայում կանգնեցվել է Ադրբեջանից դուրս եկած և ռուսական մաքսանենգ նավթ տեղափոխող նավը

Ալբանիայի ոստիկանությունը երկրի իրավապահ այլ մամինների հետ համատեղ Դուրես նավահանգստում կանգնեցրել է փետրվարի 21-ին Ադրբեջանից դուրս եկած և ռուսական նավթ տեղափոխող նավը։ Այս մասին տեղեկացրել է «haqqin.az»-ը։

«Գործողության ժամանակ ձերբակալվել են անձնակազմի 22 անդամները։ Տեղեկացվել է, որ առգրավված նավթի ծավալը կազմել է 22 500 տոննա։ Դրա շուկայական արժեքը հավասար է 40 մլն եվրոյի։

Նավը նավարկում էր Լիբերիայի դրոշի ներքո, բայց թե որ ընկերությանն է պատկանել՝ չի նշվել։ Անձնակազմի անդամները հավաստիացրել են, որ նավթը հունական Կալամատա նավահանգստում լցվել է մեկ այլ նավից։ Սակայն դա բավական չի եղել Ալբանիայի իշխանություններին համոզելու համար։ Ալբանիան միացել է Մոսկվայի դեմ Եվրամիության պատժամիջոցներին, որոնք արգելում են լցանավերով ռուսական նավթի տեղափոխումը եվրոպական նավահանգիստներ»,- գրել է աղբյուրը։

Ավելացնել նոր մեկնաբանություն