«Լեհաստանը և Բալթյան երկրներն արագորեն զարգացնում են ԶՈՒ հարվածային-հարձակողական կարողությունները». Բելառուսի Պնախարար
Նման հայտարարությամբ է հանդես եկել Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը։
«Մեր արևմտյան հարևանները՝ Լեհաստանը և Բալթյան երկրները, արագորեն զարգացնում են իրենց զինված ուժերի հարվածային և հարձակողական կարողությունները։ Ակնհայտ է, որ ապագայում ԱՄՆ-ն ակնկալում է դրանք օգտագործել որպես ցատկահարթակ արևելյան ուղղությամբ ուժային սցենարների իրականացման համար»,- Խրենինի խոսքերն է մեջբերում «Բելտա» գործակալությունը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ երկրների ակտիվ մասնակցությամբ Արևելյան Եվրոպայի ռազմականացումը ռազմաքաղաքական իրավիճակի զարգացման վտանգավոր միտում է․ «Միևնույն ժամանակ հավաքական Արևմուտքը շարունակում է ծրագրեր մշակել՝ Բելառուսում «գործող իշխանությունը տապալելու և երկիրը կործանելու ուժային սցենարն իրականացնելու համար՝ հենվելով ուկրաինական հակամարտությունում մարտական փորձ ձեռք բերող բելառուս ազգայնականների զինված սադրանքների և բուն Բելառուսի ներսում արմատականների վրա»։
Ավելացնել նոր մեկնաբանություն