Իսպանիան որոշել է 7.6 մլն դոլար արժողությամբ ռազմամթերքի ռազմավարական պաշար ստեղծել․ «El Mundo»

Իսպանիան որոշել է 7.6 մլն դոլար արժողությամբ ռազմամթերքի ռազմավարական պաշար ստեղծել․ «El Mundo»

Իսպանիայի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել «Nammo Palencia» ընկերության հետ, որով ռազմամթերքի ռազմավարական պաշար կստեղծվի, հայտնում է «El Mundo»-ն։

Համաձայնագրի արժեքը 7.6 մլն դոլար է։ Դրանով պաշտպանության գերատեսչությունը կստանա 5.56×45 մմ տրամաչափի ռազմամթերք։ Սրանք ստանդարտ չափի փամփուշտներ են, որոնք օգտագործվում են Հյուսիսատլանտյան դաշինքի հրաձգային զենքերի համար:

Ավելի վաղ Իսպանիայի ԱԳՆ ղեկավար Խոսե Մանուել Ալբարեսը հայտարարել էր, որ ԵՄ անդամ երկրների ներկայացուցիչների մեծամասնությունը պաշտպանել է Ուկրաինայի համար զենք ու զինամթերք գնելու մասին Էստոնիայի առաջարկը՝ հավելելով, որ տեղի ունեցած քաղաքական բանավեճերից հետո հաջորդ քայլով նախատեսվում է այս նախաձեռնությունը ԵՄ անդամ երկրների պաշտպանության նախարարների քննարկմանը ներկայացնել։

Ավելացնել նոր մեկնաբանություն