Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ազատել է բարձրաստիճան զինվորական, գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալյովին Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից։
Զելենսկիի փետրվարի 26-ի հրամանագրում ընդամենը մեկ տող է. «Ազատել Էդուարդ Միխայիլի Մոսկալյովին Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից»։
Զելենսկին Մոսկալյովին հիշատակել էր փետրվարի 24-ի ամենօրյա տեսաուղերձում, երբ թվարկում էր զորահրամանատարներին, որոնց հետ ինքը խոսել էր։
Մոսկալյովն այդ պաշտոնին նշանակվել էր 2022թ. մարտին՝ Ուկրաինա Ռուսաստանի լայնածավալ ռազմական ներխուժումից շատ չանցած։
Ավելացնել նոր մեկնաբանություն