«Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան «Լուրերի» հարցմանը, ներկայացրել է իր դիրքորոշումը Բերձորի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ:
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։ Պետքարտուղար Բլինկենն այս մասին ուղղակիորեն փաստել էր նախագահ Ալիևի հետ փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ»,- դեսպանատունը պատասխանել է հարցմանը։
Ավելացնել նոր մեկնաբանություն