Հորդանանի և բրիտանական զորքերը համագործակցում են համատեղ մարտավարական զորավարժություններում
Հորդանանի զինված ուժերի ստորաբաժանումը՝ «Թագավոր Ֆեյսալ II/16» բրիգադը, երկուշաբթի համատեղ մարտավարական զորավարժություն է անցկացրել բրիտանական ռազմական ուժերի հետ, հայտնում է «Jordan News Agency»-ն։
Երկու երկրների կողմից իրականացվող «Ձիթենու պուրակ» համատեղ զորավարժությունների շարքի մաս կազմող զորավարժությունը տեղի է ունեցել Հորդանանում՝ բրիգադի հրամանատար Օմար Շքեյրաթի և երկրում Մեծ Բրիտանիայի պաշտպանական կցորդ Ուիլ Դևիսի ներկայությամբ։
Պաշտոնյաները նշել են, որ ուժերը ցուցադրել են իրենց մարտունակությունը, պրոֆեսիոնալիզմը և ճշգրտությունը միջին ու թեթև զենքերով ուղիղ կրակի և զրահատեխնիկայի կիրառմամբ գրոհային գործողությունների ու դիպուկահարների միջոցով:
Զորավարժությունների նպատակն էր ստուգել կառուցապատված տարածքներում ներքին անվտանգության և ռազմական գործողություններ իրականացնելու ուժերի կարողությունը, իրականացնել հետախուզական գործողությունների և ցամաքային տարբեր թիրախների հետ գործ ունենալու ուսուցում:
Պաշտոնյաները հավելել են, որ զորավարժությունները երկու երկրների ուժերի շարունակական պատրաստության մաս են կազմում՝ բարելավելու նրանց մարտական պատրաստությունն ու մարտունակությունը:
Ավելացնել նոր մեկնաբանություն