Կիևը հայտարարել է, որ Ուկրաինան հարվածներ չի հասցնում ՌԴ-ի տարածքին
«Ուկրաինան չի հարվածում Ռուսաստանի տարածքին»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
«Ուկրաինան չի հարվածում Ռուսաստանի տարածքին։ Ուկրաինան պաշտպանական պատերազմ է մղում իր բոլոր տարածքներն ապաօկուպացնելու համար։ Սա աքսիոմա է։ ՌԴ-ում կուտակվում են խուճապի և քայքայման գործընթացներ, որոնք արտացոլված են անհայտ թռչող օբյեկտների կողմից ենթակառուցվածքային օբյեկտների վրա ներքին հարձակումների աճով»,- գրել է նա «Թվիթերում»։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը և Ռուսաստանի որոշ շրջանների իշխանությունները հայտնել էին անօդաչու թռչող սարքերի հետ կապված միջադեպերի մասին։
Ավելացնել նոր մեկնաբանություն