Փաշինյան

Փաշինյանի արձագանքը՝ Ադրբեջանի նախագահին

Նիկոլ Փաշինյանն «Արմենպրես»-ի խնդրանքով արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ընթացքում հնչեցրած հայտարարություններին:

– Պարոն վարչապետ, Ադրբեջանի նախագահը տեղական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում ագրեսիվ հայտարարություններ է արել Հայաստանի Հանրապետության հասցեին: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Թերևս, Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել: Արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար: Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:

– Ադրբեջանի նախագահը Հայաստանին մեղադրում է ֆաշիստական պետություն լինելու մեջ: Սա նո՞ւյնպես մտնում է Ձեր նշած տրամաբանության մեջ: 

– Անկասկած, որովհետև հաշվարկն այն է, որ արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և իմ նկարագրած գալարը կսկսի լարվել: Բայց կա մյուս մոտեցումը. արձանագրենք, որ Ադրբեջանում Հայաստանի մասին այսպիսի ընկալում կա և փորձենք հասկանալ, թե ի՞նչն է դրա պատճառը: Մյուս կողմից ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում նույնպես նման ընկալում կա Ադրբեջանի մասին: Հենց փոխադարձ այս ընկալումներն են, որ բերել են բազմամյա հակամարտության: Բայց խաղաղության ռազմավարությունն այն է, որ մենք արձանագրենք, որ Ադրբեջանում մեր մասին նման ընկալում կա, նրանք էլ արձանագրեն, որ Հայաստանում իրենց մասին նման ընկալում կա: Այդ ընկալումները քննարկելու, հասցեագրելու մասին է խաղաղության օրակարգը: Խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված հոդվածների մի մասը փակում է այդ ընկալումներից մի մասի էջը, մյուս մասերով էլ հնարավորություն է տալիս, որ բոլոր փոխադարձ բացասական ընկալումները երկկողմ օրակարգի մաս դարձնենք և հասցեագրենք դրանք: Հավելեմ, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել ենք լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը:

– Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Ի՞նչ է սա նշանակում:

– Հայաստանի Հանրապետությունը սեղանին է դրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և պատրաստվում է այն իրագործել. մեր օրակարգում այլ նախագիծ չկա: «Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:

– Իսկ ի՞նչ կասեք այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մասին Ալիևի երեկվա հայտարարության մասին:

– Այս թեմայով նոր բան չի ասվել, որ ես նոր արձագանք ունենամ: Իսկ նախորդ ասածներին արձագանքել եմ «Արմենպրես»-ին տված նախորդ հարցազրույցում: Վերահաստատում եմ իմ այդ արձագանքը:

– Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է Հայաստանի Հանրապետության սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին…

– Այդ թեմային էլ բազմիցս անդրադարձել եմ: Հայաստանի Հանրապետության բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա: Պիտի կրկնեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայտարարել եմ նաև, որ մենք ՀՀ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չենք դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով: Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի Հանրապետության իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին:

– Վերջին օրերին Ադրբեջանը մի քանի անգամ տեղեկատվություն տարածեց, թե իբր Հայաստանի բանակը խախտել է հրադադարի ռեժիմը Հայաստան-Ադրբեջան սահմանին, Հայաստանի ՊՆ-ն հերքեց այդ տեղեկատվությունը՝ հիշեցնելով հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծելու առաջարկի մասին: 

– Իհարկե, մեր բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Բայց նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար մենք առաջարկել ենք ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգենք և գանք համատեղ եզրակացությունների: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:

– Իլհամ Ալիևն ասել է նաև, որ սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու հունվարին: 

-Այո, հունվարին հանդիպում նախատեսվում է: Համոզված եմ, որ 2024 թվականին տեղի ունեցած սահմանազատման դրական փորձը պետք է հանգիստ, աշխատանքային պայմաններում զարգացնել: Մենք տրամադրված ենք այսպիսի աշխատանքի:

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել․
Արցախի Հանրապետության սահմանադրությամբ որևէ պաշտոնյա, այդ թվում՝ երկրի ղեկավարը, լիազորված չէ լուծարել հանրապետությունը․ Արցախի տեղեկատվական շտաբի պատասխանը՝ ՀՀ ԱԳՆ-ին
Հայաստանը հաստատում է, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախագիծը հավանության է արժանացել, եւ բանակցությունները հաջողությամբ ավարտվել են: Խաղաղության համաձայնագիրն այժմ պատրաստ է ստորագրման, եւ Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել այդ պատմական քայլը:  Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ մեր երկու ժողովուրդների համար խաղաղ և բարգավաճ ապագայի ճանապարհին այս կարևոր քայլի իրականացման գործում:  Շնորհակալություն»,- նշել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը:
Մենք հրավիրում ենք Ադրբեջանին միանալ մեզ՝ երկու ժողովուրդների համար այս կարևոր քայլի իրականացման գործում. Հակոբ Արշակյան
Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է Արցախի թեմայի շուրջ շահարկումները, ստի և կեղծիքի վրա հիմնված մանիպուլյացիոն հայտարարությունները, որոնք համահունչ են Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների դեմ մոգոնվող շինծու մեղադրանքներին: Անհրաժեշտ ենք համարում վերստին զգուշացնել, որ Արցախի թեման վերջնականապես փակելու Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ Հայաստանի Հանրապետության համար»:
Արցախի թեման վերջնականապես փակելու՝ Հայաստանի օրվա իշխանությունների ապազգային և հիմնազուրկ գործողությունները լրջագույն սպառնալիք են ստեղծել արդեն իսկ ՀՀ համար․ Դիվանագետների համահայկական խորհուրդ
Փաշինյանը միտումնավոր է զnհшբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար․ քաղաքագետ
Փաշինյանը միտումնավոր է զnհшբերել Արցախը՝ ոչ այնքան խաղաղության հասնելու, որքան Հայաստանի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու հիմքեր ստեղծելու համար․ քաղաքագետ
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների հերթական շինծու «դատավարության» ժամանակ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը հայտարարել է, որ դեմ է արտահայտվել Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների ինտեգրմանը:
Հայերի ինտեգրումն ադրբեջանական հասարակության մեջ անհնար էր. Դավիթ Բաբայան
Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյաններ։ Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ: Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ:
ՀՀ-ն առանց նախապայմանների, միակողմանի կերպով, Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի 972 տեղեկամատյան. ԱԳՆ խոսնակ
Խնդրագիրը կարելի է ստորագրել հետևյալ հղումով։
Հայ գերիների ազատ արձակման պահանջով խնդրագիր՝ ուղղված ԵԱՀԿ բարձրաստիճան պաշտոնյաներին
Համոզված եմ, որ միջազգային հարթակներում գործողությունների համակարգումը և փոխադարձ աջակցությունը, արդյունավետ համագործակցությունն ԱՊՀ և տարածաշրջանային ձևաչափերում կնպաստեն փոխշահավետ համաձայնագրերի իրականացմանը և Հարավային Կովկասում և Կասպից տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդմանը», - ասված է ուղերձում:
Մոսկվա-Բաքու կապերը շարունակում են ամրապնդվել, զարգանալ, առանձնահատուկ նշանակություն ունի Պուտինի և Ալիևի միջև փոխվստահելի երկխոսությունը. Լավրով
«Նպատակը տարածաշրջանում իրավիճակն արհեստականորեն սրելն է։ Այս նարատիվները և նրանց ստեղծած հոգեբանական մթնոլորտը որևէ ազդեցություն չունեն մեզ վրա։ Միևնույն ժամանակ, մենք կարծում ենք, որ դիվանագիտության պատուհանը բաց է մնում, և մենք պատրաստ ենք ցանկացած արկածախնդրության»,- ասել է Սոբհանին։
Իրանը պատրաստ է ցանկացած սցենարի ու արկածախնդրության. Սոբհանի
Եվրոպական խորհրդարանի ապրիլի 3-ի լիագումար նիստի ընթացքում հատուկ ոգեկոչվել է Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը։ Եվրոպական խորհրդարանի բազմաթիվ պատգամավորներ ընդգծել են պատմական այդ ողբերգության և վերջին շրջանում Լեռնային Ղարաբաղից էթնիկ հայերի հարկադիր տեղահանումների միջև խոր զուգահեռները։ Խորհրդարանականները Թուրքիային և Ադրբեջանին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ որպես հաշտեցման կարևոր քայլ և խստորեն քննադատել ԵՄ-ի շարունակական համագործակցությունը Ադրբեջանի հետ՝ չնայած վերջինիս գործողություն
Հայոց ցեղասպանության ճանաչումը տարածաշրջանում խաղաղության և հաշտեցման հիմնաքարն է․ Եվրոպական խորհրդարանում ոգեկոչվել է Ցեղասպանության 110-րդ տարելիցը
«Հրադադարը պատերազմի ավարտի ուղղությամբ ամենամեծ քայլն է, բայց դրա ավարտը չէ: Ցավոք, մենք գործ ունենք ռուսների հետ»,- նշել է Զելենսկին։
Առաջիկա շաբաթներին կամ ամիսներին իրական հնարավորություն կա ՌԴ-ին ստիպել դադարեցնել կրшկը. Զելենսկի
Իրանի և Միացյալ Նահանգների միջև հնարավոր պատերազմի վերաբերյալ տեղեկատվության և ապատեղեկատվական հոսքերի հսկայական աղմուկի հորձանուտում առայժմ լայնածավալ պատերազմի մասին խոսելն անժամանակ է։ Այս մասին գրել է  իրանագետ Վարդան Ոսկանյանը:   «Սպիտակ տան անանուն աղբյուրների վրա հղմամբ արևմտյան ԶԼՄ-ներում արտահոսքեր են տեղի ունենում առ այն, որ նախագահ Թրամփը լրջորեն է մոտենում անուղղակի բանակցություններ սկսելու Իրանի պաշտոնական դիրքորոշմանը, ուստի նման գործընթացը բացառելն անհնար է։   Սրան զուգահեռ, սակայն, կողմերը կ
Ակնհայտ է, որ նման պատերազմը ձեռնտու չէ ո՛չ Թեհրանին, ո՛չ Վաշինգտոնին. իրանագետ
Արարատ Միրզոյանը և Մագդալենա Գրոնոն քննարկել են նաև հումանիտար բնույթի հարցեր, այդ թվում՝ անհայտ կորած աձանց ճակատագրերի և հայ ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձի հարցի հասցեագրումը:
Միրզոյանն ու ԵՄ ներկայացուցիչը քննարկել են Բաքվում պահվող հայերի վերադարձի հարցի հասցեագրումը
«Եթե Ֆրանսիան իսկապես աջակցում է խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքմանը, ինչպես որ հայտարարում է, ապա պետք է կոչ անի Հայաստանին համապատասխան քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը։
«Ֆրանսիայից պահանջում ենք դադարեցնել խաղաղությանը չնպաստող քայլերը և զերծ մնալ իրավիճակն ապակայունացնող գործողություններից»․ Ադրբեջանի ԱԳՆ
 այս մասին «Երկու Սահմանադրությունների հեքիաթը» վերտառությամբ հոդվածում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:
Հայաստանը նույնպես պետք է պահանջի Ադրբեջանում սահմանադրական փոփոխություններ. ահա թե ինչու. Վարդան Օսկանյան
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով
Չնայած ռուս-հայկական դաշինքը խարխլելու արտաքին փորձերին՝ մեզ հաջողվում է պահպանել քաղաքական երկխոսության և արտաքին քաղաքականության համակարգման բարձր մակարդակ. Լավրովը՝ Միրզոյանին
Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացմանն ու ԵՄ օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացմանը վերաբերող հարցերի:
Համաձայնագրի ստորագրումը կնպաստի տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ապահովմանը. ԵՄ ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
ա
ԱՄՆ Կոնգրեսում պատասխանատվություն են պահանջել Հայոց ցեղասպանության համար, կարևորել արցախահայության վերադարձի իրավունքի իրացումը
Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարներ Ժան Նոել Բարրոն և Հաքան Ֆիդանը Փարիզում հանդիպման շրջանակում քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն:  «Նախարարներն ընդգծել են, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը՝ 2 պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ պատշաճ հարգանքով, պետք է Հարավային Կովկասին հնարավորություն տա դառնալ խաղաղության, ինտեգրման և համագործակցության տարածք», - ասված է հաղորդագրությունում։
Ֆրանսիայի և Թուրքիայի ԱԳ նախարարները Փարիզում քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորումը. Ֆրանսիայի ԱԳՆ
Նամակի հեղինակները մեջբերել են ճշմարտության և արդարադատության կենտրոնի հաղորդագրությունը, որում նշվել էր, որ Բաքվում պահվող և ապօրինի ու շինծու դատական գործընթացների միջով անցնող հայ գերիներին ստիպում են կեղծ խոստովանություններ անել։   Պատգամավորներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանության ներկայացուցիչները կալանավորվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ իրականացված հարձակման և երկրամասից շուրջ 120 հազար հայերի բռնի տեղահանումից հետո։
Բրիտանացի մի խումբ պատգամավորներ ՄԹ կառավարությանը կոչ են արել ճնշnւմ գործադրել Ադրբեջանի վրա՝ Բաքվում պահվող հայերին ազատ արձակելու հարցով
հե
Փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով նոր քննություն կիրականացվի
«Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը ճակատագրի բերմամբ հայտնվելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքական դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին և Արևմուտքին թույլ կտա իրեն վերածել ապակառուցողական աշխարհաքաղաքական սցենարների իրագործման գործիքի», - եզրափակել է ՌԴ դեսպանը:
Ուկրաինայի օրինակը հստակ ցույց է տալիս՝ ինչ կարող է տեղի ունենալ երկրի հետ, որը, հայտնվելով ՌԴ-Արևմուտք դիմակայության սահմանին, կդադարի հետևել ազգային շահերին. Կոպիրկին
Հայաստանը մինչև 2024-ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել «այսպես կոչված» (չակերտները՝ ԴԵՏՔ-Ի) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, որը «գոյություն ունի միայն Հայաստանի երազանքներում»: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Հայաստանը մինչև 2024-ի հունվարը պնդում էր խաղաղության պայմանագրում ներառել «այսպես կոչված» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը. Ալիև