Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Հայ հանրության դեմ տարվող տեղեկատվական ու հոգեբանական գրոհի մասին. Տաթևիկ Հայրապետյան

Վերջին օրերին մեր լրատվադաշտում ակտիվորեն քննարկվեց Ադրբեջանի ՊՆ նախարար Հասանովի գլխավորությամբ անցկացված նիստը, որտեղ նա կարգադրել էր համապատասխան պաշտոնյաներին «ապահովելու, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատրաստ լինեն ցանկացած ժամանակ արագ արձագանքելու ցանկացած սադրանքի․․․»։

Այն, որ Ադրբեջանը ագրեսիվ ու ծավալապաշտական նպատակներ ունի, և որ Հայաստանը ցանկացած պահի պետք է պատրաստ լինի դրանց դիմագրավելուն և կանխելուն, բնավ գաղտնիք չէ, դրանց մասին ինքս եմ փաստերով խոսում, այդուհանդերձ, վերջին մեկ ամսվա կտրվածքով ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանն ավելի շատ իրականացնում է հոգեբանական ահաբեկչության քաղաքականություն։ 

Իմ դիտարկմամբ, իրենց ՊՆ կեղծ հաղորդագրությունները, մեդիա տիրույթում հայտնվող ագրեսիվ տեսանյութերը, Հասանովի հայտարարությունը, դրանք բոլորը հոգեբանական պատերազմի բաղադրիչներ են։ 

Բացատրեմ՝ ինչու՞։ Հասանովի գլխավորությամբ նման նիստեր հաճախ են տեղի ունենում, երբեմն դրանք հանրայնացվում են, երբեմն՝ ոչ, եղել են դեպքեր, որ հանրայնացումից ու տեղեկատվական արշավից հետո եղել է ագրեսիա, եղել են դեպքեր, երբ դրանց չեն հաջորդել ագրեսիվ քայլեր։ Բայց այս փուլում, իմ դիտարկմամբ, ավելի շատ աշխատանք է տարվում խուճապ առաջացնելու ուղղությամբ։ 

Ադրբեջանի ղեկավարությունը բռնել է հայկական կողմի վախը (Ժողովրդական լեզվով եմ ձևակերպում)։ Դա վախն է պատերազմից, ագրեսիայից, և այդ վախը շարունակաբար ուղղվում է մեր դեմ։ Պատերազմն, իհարկե, սարսափելի բան է, բայց միևնույն ժամանակ պետք չի մոռանալ՝ վախը այն գործիքն է, որով մեզ դարձնում են կառավարելի։ Դրա համար պետք է թույլ չտալ, որ վախն ու խուճապը դառնան գերիշխող։ 

Հոգեբանական պատերազմը պատերազմի կարևոր բաղադրիչ է, ուստի դրան պետք է վերաբերել շատ լուրջ։ Ցավոք, ՀՀ պատկան գերատեսչությունները շատ հաճախ իրենց քայլերով բնավ չեն պաշտպանում մեր հանրությանը տեղեկատվական այդպիսի գրոհներից։ Օրինակ, ՀՀ ՊՆ-ն պետք է ոչ թե ծածկադմփոց անի, այլ շատ պարզ ներկայացնի իրավիճակը, հնարավոր կուտակումների դեպքում ճիշտ ժամանակին դրանք ներկայացնի միջազգային դերակատարներին, ՀՀ ԱԳՆ-ն պետք է ոչ թե արդարացնի ու մաքրազերծի Ալիևի հանցանքները, այլ արտաքին կարևոր խաղացողների հետ այնպիսի աշխատանք տանի, որ Ալիևին զրկի հարձակման ու ագրեսիայի հնարավորությունից, Ալիևը հասկանա, որ դա իր վրա շատ թանկ է նստելու քաղաքական առումով, ՀՀ կառավարության ղեկավարը պետք է ոչ թե հայտնի հերթական միակողմանի «խիզախ» զիջումների պատրաստակամության մասին, այլ հասկանա, որ մեր կենսական իրավունքների զիջմամբ բացառում է որևէ թղթի ստորագրում, ավելին՝ մեծացնում է Ալիևի ախորժակը։ 

Ասեմ ավելին, խելացի քաղաքականության իրագործման դեպքում կարելի է նաև ի հայտ բերել ադրբեջանական կողմի վախերն ու խնդիրները, դրանք դարձնելով գործիք՝ իրենց ագրեսիվ նպատակները զսպելու համար։ Այսօր Հայաստանը ունի շատ կարևոր հնարավորություններ աշխատելու ու ագրեսիան զսպելու համար, Ալիևի քաղաքականությունը կարելի է ուղղել հենց նրա դեմ՝ որպես զսպաշապիկ, բայց դա, իհարկե, «Քանդենք Պետությունը» իշխանության խելքի բանը չի․․․

Իսկ մեր հանրությանը հորդորում եմ չտրվել ադրբեջանական տեղեկատվական գրոհներին, տելեգրամում կամ սոցցանցերում առկա անհասկանալի ալիքներից ստացված տեղակատվություն չտարածել, խուճապի չմատնվել։ Միշտ, միշտ հիշեք Սպարապետի հայտնի խոսքերը՝ «Թշնամուդ ուժեղացնողը քո վախն է, քո ցավն է, քո հիմարությունն է․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները