Submitted by H.Aslanyan on
Տաթևիկ

Ռուբեն Վարդանյանը իր համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել ադրբեջանցի քաղբանտարկյալների համար. նրանք հացադուլ են սկսել

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը. «Ադրբեջանում միաժամանակ մի քանի քաղբանտարկյալ վերջին երկու շաբաթվա ընթացքում հացադուլ է հայտարարել

Նրանց շարքում է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչ Թոֆիգ Յագուբլուն։ Նա հացադուլ է սկսել ապրիլի 1-ից, երբ հայտնի դարձավ, որ իրեն դատապարտում են 9 տարվա ազատազրկման։ «Ես բողոքում եմ անհիմն, անօրինական և անպատվաբեր դատավճռի դեմ, որով ինձ դատապարտում են 9 տարվա ազատազրկման։ Գիտեմ, որ սա շատ դժվար է լինելու, բայց ես վճռական եմ գնալ այս քայլին․․․Ես որոշել եմ մահանալ բանտում»,- հայտարարել էր Յագուբլուն՝ հույս հայտնելով, որ այս քայլը միջազգային հանրության ուշադրությունը կհրավիրի Ադրբեջանում տիրող իրավիճակի վրա։

Քաղբանտարկյալ, լրագրող Փոլադ Ասլանովը ապրիլի 5-ից հացադուլ է սկսել։

Նրա կնոջ խոսքով, ամուսինը նման որոշում է կայացրել, քանի որ «մի երկրում, որտեղ արդարությունն ու օրենքը չեն գործում, բանտարկյալն այլ ելք չունի»։

Միևնույն ժամանակ հացադուլ էին սկսել Ադրբեջանում կրոնական ընդդիմադիր խմբավորում հանդիսացող «Մուսուլմանական միասնության շարժում» կազմակերպության ներկայացուցիչները երկրի երեք տարբեր բանտերում՝ բողոքելով ոստիկանության դաժանությունների դեմ: Նրանք հացադուլի մեջ էին ապրիլի սկզբից, բայց հետո իրենց առաջնորդի խնդրանքով դադարեցրել են բողոքի ակցիան՝ վախենալով հետագա բռնաճնշումներից։ 

Այս թեման ուշադրության արժանի է հատկապես մեր հայրենակից, Բաքվում ապօրինաբար պատանդ պահվող Ռուբեն Վարդանյանի՝ աղմուկ հանած հացադուլի համատեքստում։ 

Հիշեցնեմ, որ հենց Վարդանյանի հացադուլի և իր կյանքի համար ստեղծված վտանգների պատճառով միջազգային հանրությունը սկսեց ուշադրություն դարձնել այս խնդրին։ Այդ շրջանում ընդունեց Եվրախորհրդարանի բանաձևը, բացի այդ Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթը օրերս հայտարարեց, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է, և նա բանակցում է Բաքու գնալու համար։ 

Վարդանյանը իր՝ կյանքի համար խիստ վտանգավոր ակցիայով նպատակ ուներ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Ադրբեջանում առկա անարդար ու շինծու դատավարական համակարգի վրա։ Բնական է, որ Վարդանյանը և մեր մյուս հայրենակիցները «դատվում» են բացառապես այն բանի համար, որ հայ են։ Բայց միևնույն ժամանակ նա փաստացի իր շատ համառ ու համարձակ քայլով օրինակ է ծառայել անգամ ադրբեջանցի քաղբանտարկյալների համար, որոնք ևս փորձում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այն ապօրինի դատավարությունների վրա, որոնց միջով անցնում են իրենք Ալիևի դեմ խոսելու համար ու ստացվում է, որ հենց Վարդանյանի քայլից օրինակ վերցնելով են որոշել համանման քայլի գնալ»․․․

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Տաթև
Ադրբեջանի պետական հեռուստաընկերությունը Հայաստանի Հանրապետության դեմ զավթողականություն ու պատերազմ է քարոզում
Բաքու
Մ-17 ԱԱ. Բաքվում Էրիկ Պապիկյանը 9։1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ներկայացուցչին
Հորմուզ
Նավագնացությունը Հորմուզի նեղուցով ակտիվացել է. Bloomberg
Ահծ
Վրաստանում ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը քննարկել են սահմանային անվտանգության ապահովման հարցեր
Վբ
ԱԹՍ-ների հարձակում՝ Վոլգոգրադում. հրդեհ է բռնկվել Wildberries-ի լոգիստիկ կենտրոնում
Զենք
Զենք փոխադրող ադրբեջանական Silk Way–ը 5 օր անընդմեջ թռիչքներ է իրականացրել դեպի Իսրայել
Թրամփ
Թրամփը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի լիակատար զինաթափման շուրջ «պատմական համաձայնության» մասին
Թրամփ
Թրամփը մտադիր չէ ավարտել Իրանի դեմ պատերազմը ԱՄՆ ռազմակայաններին հարվածների պատճառով
Պատ
Թուրքիա-Իրան սահմանին կառուցվում է պողպատե պատ
Վարդան
Սա է թշնամու իրական վիճակը, որը փորձում է ներկայանալ, իբր, հզոր պետություն, ինչն իրականում ուռճացված քարոզչական փուչիկ է․ իրանագետ
Տիգրան
Ադրբեջանում հայատյացությունը դրված է ինստիտուցիոնալ հիմքերի վրա, և Բաքվում նաև այս հարցում նահանջ չի կատարվել․ Աբրահամյան
Գագաթ
Ռուբեն Վարդանյանին և բոլոր հայ գերիներին աջակցող պաստառը բարձրացվել է Արարատի և Արագածի գագաթներին
Ուկրաինան
Ուկրաինան կորցրել է F-16 կործանիչ
Էրդողան
Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանն է վճարում Իսրայելի գործողությունների գինը․ Էրդողան
Թրամփ
Իսրայելը չի հարվածի Իրանին սեփական նախաձեռնությամբ՝ առանց Վաշինգտոնի խնդրանքի. Նեթանյահու
Թրամփ
Մենք շատ ուժեղ ենք հարվածելու Իրանին, քանի որ մեր հերթն է հարվածելու․ Թրամփ
Օկուպացված
Օկուպացված Արցախում հրդեհներ են. կրակը տարածվում է բնակավայրերի մերձակայքում
Նավ
Թուրքիան Կիպրոսին մեղադրում է իր սահմանները խախտելու մեջ
Ջալալ
Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի ավելի մեղմ պայմաններում. մանրամասներ
ԱՄՆ
ԱՄՆ Սենատը քվեարկությամբ աջակցել է ՌԴ-ի և Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների մասին օրինագծին
Դրոշ
Բաքվում հայ ըմբիշի պատվին բարձրացվել է Հայաստանի եռագույնը
Զելենսկի
Զելենսկին մանրամասներ է ներկայացրել Թրամփի հետ հանդիպումից
Արայիկ
Բաքվում ավարտվել են հայ գերիների բողոքների վերաբերյալ ելույթները
Թրամփ
Սա Թրամփի հետ ունեցած իմ լավագույն հանդիպումներից մեկն էր. Նեթանյահու
Իհպկ
ԻՀՊԿ-ն hարվածել է Հորդանանում ԱՄՆ ռшզմաբազային
Լուդաթյան
Իրանական գազի արտահանումը Հայաստան առնվազն կարելի է կրկնապատկել. Երևանը կողմ է Թեհրանի առաջարկին
Զելենսկի
Զելենսկին ժամանել է ԱՄՆ․ նախատեսվում է Թրամփի հետ հանդիպում
Կարդ
Գյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա. Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը
Արարատ
«Պապիկ-Տատիկ» նկարը, որը հանվել էր ցուցահանդեսից, բարձրացվեց Արարատի գագաթին
Համաս
Al Arabiya․ ՀԱՄԱՍ-ը համաձայնել է Գազայի հատվածում փուլային զինաթափմանը