Submitted by detq-editor on
«Կարիք չի լինի, որ ԵՄ-ն հարցնի՝ որ կողմն էր սադրանքի նախաձեռնողը». Փաշինյան

«Կարիք չի լինի, որ ԵՄ-ն հարցնի՝ որ կողմն էր սադրանքի նախաձեռնողը». Փաշինյան

«Միջազգային հանրությունից իմ ակնկալիքն այն է, որ այն հստակ ցույց տա, որ ցանկացած սադրանք կստանա միջազգային հանրության շատ կոպիտ արձագանքը, և շատ կարևոր է, որպեսզի պահպանվի կայունությունը»,- մարտի 2-ին «Անվտանգությունը և կայունությունը Հարավային Կովկասում. Հայաստանի հեռանկարը» թեմայով քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը: «Շեշտում եմ` կապ չունի Հայաստանի, թե Ադրբեջանի կողմից, քանի որ հիմա մենք տարածաշրջանում ունենք դիտորդներ, և այժմ կարիք չի լինի, որպեսզի ԵՄ-ն հարցնի, թե որ կողմն էր նախաձեռնողը։ Հիմա դուք ունեք ինֆորմացիայի ձեր սեփական աղբյուրը։

Ընդհանուր առմամբ կցանկանայի ասել, որ մեր քաղաքական թիմը, խորհրդարանական մեծամասնությունն իր պատասխանատվության տակ է վերցրել խաղաղության օրակարգը, և հիմա մենք խաղաղության օրակարգի համար մանդատ ունենք։ Մենք կենտրոնացած ենք այդ մանդատի իրականացման վրա։ Եվ մենք միջազգային հանրության, մեր տարածաշրջանի ազգերի աջակցության կարիքն ունենք և պատրաստ ենք կրել այդ պատասխանատվությունը, մինչև որ կհասնենք վերջնական և կայուն խաղաղության։

Եվ վերջերս ես հայտարարեցի մեր խորհրդարանում և կառավարությունում, որ ունեմ լիարժեք վճռականություն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում, բայց դա չպետք է Հայաստանի համար կապիտուլյացիայի նմանվող փաստաթուղթ լինի։ Դա պետք է մեր տարածաշրջանի համար իրական և հարատև խաղաղության փաստաթուղթ լինի, և ես պատրաստ եմ կրել այդ պատասխանատվությունը հանուն խաղաղության, կայունության, տարածաշրջանային և միջազգային համագործակցության։ Սա է այսօրվա մեր քննարկման իմ վերջնական եզրափակումը»,- հավելել է նա։

Ավելացնել նոր մեկնաբանություն