ԱՄՆ-ն այսօր կհայտարարի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի մասին
«ԱՄՆ-ի վարչակազմը մարտի 3-ին կհայտարարի Կիևին ռազմական օգնության նոր փաթեթի մասին»,- հայտարարել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Վաղը Միացյալ Նահանգները կհայտարարի Ուկրաինային օգնության հերթական փաթեթի մասին»,- ասել է նա հինգշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ։
Ըստ Քիրբիի՝ փաթեթը կներառի, առաջին հերթին, զինամթերք, որն ուկրաինացիներին անհրաժեշտ կլինի արդեն իսկ ստացած սպառազինությունների համակարգերի, այդ թվում՝ HIMARS համազարկային կրակի հրթիռային համակարգերի և հրետանու համար:
Ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնում մարտի 3-ին Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպման ընթացքում կքննարկվեն այն բոլոր կարիքները, որ Ուկրաինան կունենա առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում:
Ավելացնել նոր մեկնաբանություն