Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մարտի 13-23-ին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. «Yonhap»

Հարավային Կորեան և ԱՄՆ-ն մարտի 13-23-ին համատեղ զորավարժություններ կանցկացնեն. «Yonhap»

Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինվորականները մարտի 13-23-ին կանցկացնեն «Freedom Shield» համատեղ հրամանատարաշտաբային զորավարժություններ, որոնք հիմնվելու են համակարգչային սիմուլյացիայի վրա։ Այս մասին տեղեկացրել է «Yonhap»-ը։

Գործակալությունը տեղեկացրել է, որ 2023թ. անընդհատ զորավարժություններ են անցկացվելու, դրանք վերածվելու են համակարգչային սիմուլյացիայի վրա հիմնված ավելի երկարատեւ մարզումների։ Նշվել է, որ նախատեսված են նաև «Warrior Shield» դաշտային մանեւրներ, որոնց նպատակն է բարձրացնել համատեղ միջոցառումների «ռեալիզմը»։ Դրանք կնշանակեն վերադարձ «Foal Eagle» մասշտաբային զորավարժություններին, որոնք դադարեցվել էին 2019թ.։

«Yonhap»-ի տեղեկացմամբ՝ նախատեսված է նաեւ ճգնաժամային իրավիճակների կառավարման հմտությունների մշակում, որոնց հատկացվելու է չորս օր։

Ավելացնել նոր մեկնաբանություն