Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Նրանց միակ «հանցագործությունը» հայկական ինքնությունն է. Le monde-ի անդրադարձը հայ պատանդներին


Նրանք գերեվարվել են 2023 թվականի սեպտեմբերին՝ Արցախում Ադրբեջանի անսպասելի հարձակման ժամանակ։ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում սկսվել է 16 հայ բանտարկյալների, այդ թվում՝ ԼՂ-ի ութ նախկին ղեկավարների դատավարությունը։

Նրանց մեղադրանքները ներառում են «ահաբեկչություն», «անջատողականություն» և «ռազմական հանցագործություններ»

Այս մասին գրել է Le monde-ն:

Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են նկարներ, թե ինչպես են ձերբակալվածներին ոստիկանական շարասյունը տանում զինվորական դատարան։ Դատավարությունը դռնփակ չէր անցկացվում, սակայն միջազգային դիտորդներին կամ օտարերկրյա լրատվամիջոցներին մուտքն արգելված էր: Ամբաստանյալների թվում են Լեռնային Ղարաբաղի երեք նախկին նախագահներ՝ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը: Խորհրդարանի վերջին ղեկավար Դավիթ Իչխանյանը, նախկին արտգործնախարար և նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը, գեներալ Դավիթ Մանուկյանը, պաշտպանության նախկին նախարար Լևոն Մնացականյանը և միլիարդատեր Ռուբեն Վարդանյանը նույնպես քրեական հետապնդման են ենթարկվում:

Ահաբեկչության, մարդկության դեմ հանցագործությունների և Ադրբեջանի դեմ հանցագործությունների մեջ մեղադրվող Վարդանյանը, որին դատելու են առանձին, մերժել է իրեն առաջադրված բոլոր մեղադրանքները։ Առաջին նիստի նախօրեին նա իր ընտանիքի տարածած հայտարարության մեջ բողոքել է, որ ինքը բավարար ժամանակ չի ունեցել իր պաշտպանությունը նախապատրաստելու համար:

«Ես դեռ հնարավորություն չեմ ունեցել կարդալու պաշտոնական մեղադրական եզրակացությունը»,- պարզաբանեց նախկին ղեկավարը, ով հավելել է, որ ավելի քան 470 օր անցկացրել է բանտում, որից 340-ը՝ մեկուսարանում, 23-ը՝ կարգապահական խցում։

Նա վերահաստատել է իր «լիակատար անմեղությունը և հայրենակիցների անմեղությունը» և իր «պահանջը՝ անհապաղ դադարեցնել քաղաքականացված այս գործը»: Ընդհանուր առմամբ՝ Վարդանյանին սպառնում է 42 մեղադրանք, որոնցից մի քանիսը ցմահ ազատազրկմամբ են սպառնում: Թերթը հիշեցրել է, որ 2023 թվականի սեպտեմբերին, Բաքուն ստացել է Լեռնային Ղարաբաղի ամբողջական վերահսկողությունը ռազմական հարձակման հետևանքով, որը ստիպել է մոտ 100,000 հայ բնակիչների փախչել: Հայերը մտավախություն ունեն, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգտագործում է դատավարությունը՝ վրեժ լուծելու և իր իմիջն իր երկրում ամրապնդելու համար։ Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար, իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը դատավարությունը դատապարտել է որպես «շոու, որը նպատակ ունի նվաստացնելու»։

Փաստաբան և իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, որը ներկայացնում է հայ բանտարկյալների շահերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, զգուշացրել է , որ դրանք կարող են հանգեցնել երկարաժամկետ կամ նույնիսկ ցմահ ազատազրկման: Հինգշաբթի իր մտահոգությունն է հայտնել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը։

«Հաշվի առնելով Իլհամ Ալիևի վարչակարգի ավտոկրատական ​​և ռասիստական ​​բնույթն՝այս «դատավարությունների» արդյունքը, ցավոք, կասկածից վեր է», – ընդգծվել է հայտարարության մեջ՝ կոչ անելով «անհապաղ և անվերապահ ազատ արձակել» բանտարկյալներին, որոնք համարվում են «ապօրինի կալանավորված պատանդներ»:

«Արցախի Հանրապետության այս հայ քաղաքացիներն անարդարացիորեն հետապնդվում են ահաբեկչություն քարոզելու կեղծ մեղադրանքով, նրանց միակ «հանցագործությունը» հայկական ինքնությունն է», – ավելացրել է կազմակերպությունը։

Վարդանյանի դատավարությունը կվերսկսվի հունվարի 27-ին, իսկ մյուս 15 ամբաստանյալների դատավարությունը՝ երեքշաբթի՝ հունվարի 21-ին: Հունվարի 8-ին Ալիևի մեկնաբանությունները հազիվ թե հուսադրող լինեն հայերի համար։ «Հայկական անկախ պետությունն, ըստ էության, ֆաշիստական ​​պետություն է»,- հայտարարել է նա ադրբեջանական հեռուստատեսությանը տված հարցազրույցում:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը սա համարել է երկու երկրների միջև նոր հակամարտությունն արդարացնելու հնարավոր փորձ։

 


Թարգմանությունը՝ ABC MEDIA -ի


 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

 Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է
Մեր դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես առկա է․ Փաշինյանը՝ Բաքվում Արցախի ղեկավարության շինծու դատավարության մասին
Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի: Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական, կարևոր բաղադրիչ, հենասյուներից մեկը: Ե՛վ մեր կողմից են եղել կառուցողական ջանքեր, և՛ ադրբեջանական կողմից. եկել ենք ինչ-որ ընդհանուր հայտարարի: Կարելի էր մի քիչ այսպես, կարելի էր մի քիչ այնպես… Շատ բան էր կարելի: Հիմա պայմանավորվածություն ունենք շատ հստակ»,- ասաց Միրզոյանը:
Ինձ մնար` ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Արարատ Միրզոյան
Նիկոլ Փաշինյան
Մենք ճամփորդում ենք Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրի»-ից դեպի իրական Հայաստան. Նիկոլ Փաշինյան
փոխվարչապետ
Եթե հաղորդագրության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն. փոխվարչապետը՝ Կիրանց-Ոսկեպար հատվածում ճանապարհ հանձնելու մասին
ՀՀ
Քաղաքական հավակնությունները Նախիջևանի նկատմամբ, և «Զանգեզուրի միջանցք»–ի բացման հնարավոր ազդեցությունները․ մաս 2
ֆդրէե
Իրանի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյանը քննարկել են հարավկովկասյան տարածաշրջանում վերջին իրադարձությունները
Դետք
«Ահեղ Դատաստանի» պատերազմը. իսրայելական բանակի մարտավարությունը
Արցախահայություն
Շվեյցարիայի վերին պալատի արտաքին հանձնաժողովը արցախահայության վերադարձի վերաբերյալ բանաձև է ընդունել
,
Պատիժը նաև անգործության համար է լինում... ու դա արդար է. քաղաքագետ
ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Թուրքիային Բոլուի հրդեհի կապակցությամբ
 Օհանյան
Այսօր Բաքվի բանտում դատում, ոտնահարում են հայ ժողովրդի արժանապատվությունը. Սեյրան Օհանյան
ՀՀ
Հայաստանում աշխարհազորը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով
Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Նրանց միակ «հանցագործությունը» հայկական ինքնությունն է. Le monde-ի անդրադարձը հայ պատանդներին
Միջազգային իրավապաշտպան մի շարք հեղինակավոր կազմակերպություններ նույնպես հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը։ Այս մասին ասված է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի Կենտրոնական Գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հանդես են գալիս հստակ դիրքորոշումներով՝ ակնարկելով Ադրբեջանում արդար դատաքննության իրավունքի իրացման անհնարինությունը
 Թրամփ
Ես համազգային արտակարգ դրություն եմ հայտարարում մեր հարավային սահմանին․ Դոնալդ Թրամփ
իլքըո
Պատժամիջոցները խոչընդոտ չեն դարձել Մոսկվայի և Թեհրանի միջև պայմանագրի համար. ԻԻՀ ԱԳՆ
լըե
ՌԴ ԱԳՆ-ն մանրամասնել է հունվարի 21-ին կայանալիք Միրզոյան-Լավրով հանդիպման օրակարգը
ըեֆի«
ԵՄ պատվիրակությունը Գորիսում է՝ տեղեկանալու՝ ինչ իրավիճակ է հայ-ադրբեջանական սահմանին
դետք
Պատերազմը՝ պատերազմ, բայց ճաշը՝ ըստ ժամանակացույցի. ինչպես էին ռազմական խոհարարները սնունդով ապահովում զինվորներին Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենադժվար ժամանակներում
եքն ճֆ
Վահագն Ալեքսանյանը՝ Արցախի ղեկավարության վերջին լուսանկարների մասին
արմ
Ալիևը նռնակ է նետել հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վրա. Eurasianet
Օսկանյան
Հայ ազգը պետք է պահանջի ղեկավարություն, որը կսանձի ագրեսիան, կպաշտպանի իր ժողովրդին և կվերականգնի սեփական արժանապատվությունը միջազգային ասպարեզում. Օսկանյան
ԱՊՕՐԻՆԱԲԱՐ ՊԱՀՎՈՂ ՀԱՅ ԳՈՐԾԻՉՆԵՐ
Հրապարակվել են լուսանկարներ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության շինծու գործերով դատավարությունից
ա
Ադրբեջանում գտնվող էթնիկ հայերը զրկված են արդար դատաքննության իրավունքներից՝ այդ թվում իրենց ընտրությամբ պաշտպանից և համապատասխան երաշխիքով թարգմանչից․ ՀՀ ՄԻՊ
Վարդանյան
«Գործի 422 հատոր ադրբեջաներեն». Բաքվում սկսվում է Ռուբեն Վարդանյանի դատավարությունը. BBC-ի անդրադարձը
հճֆը
Տարածաշրջանում արտատարածաշրջանային ուժերի առկայությունը կարող է միայն ապակայունացնել իրավիճակը․Փեզեշքիան
ճկհիշը
Փաշինյանը պարզաբանումներ է տվել Պուտինին Երևանի՝ ԵՄ-ին անդամակցելու ձգտումների շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ. Կրեմլ
gtfg
Արցախի ղեկավարության շինծու դատավարությունում պետական մեղադրանքը պաշտպանելու է 6 դատախազ
Ռուբեն Վարդանյան
Նորից եմ հայտարարում ու պնդում իմ բացարձակ անմեղության, իմ հայրենակիցների անմեղության մասին և պահանջում եմ անհապաղ դադարեցնել մեր նկատմամբ այս քաղաքականացված գործը․ Ռուբեն Վարդանյան
az
Հայաստանում «ռևանշիuտակшն միտումները» մտահոգիչ են Ադրբեջանի համար. Բայրամով