Submitted by H.Aslanyan on
Թաթուլ

Ո՞ր կառույցում Հայաստանը կկարողանա առավել մեծ շահ ապահովել իր համար. տնտեսագետ

ՀՀ կառավարությունը վերջին նիստի ժամանակ  հավանություն տվեց ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագծին։ Օրինագիծն ընդունելուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս ամենը չի նշանակում ԵՄ անդամակցություն, քանի որ դրա համար պետք է անցկացվի  հանրաքվե։

Երեկ Կառավարության նիստից հետո ընդունած օրինագծին անդրադարձել է ՌԴ փոխվարչապետը։  ՌԴ կառավարության ծառայությանը տված մեկնաբանությունը փոխանցել է Интерфакс-ը, ըստ որի, Ալեքսեյ Օվերչուկն ասել է, որ Հայաստանը ստիպված կլինի ընտրություն կատարել Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) և Եվրամիությանը մասնակցության միջև, այս երկու կազմակերպություններն «անհամատեղելի» են՝ հաշվի առնելով իրենց տարածքում ապրանքների, ծառայությունների և կապիտալի ազատ շրջանառությունը։

Ո՞ր կառույցում Հայաստանը կկարողանա առավել մեծ շահ ապահովել իր համար, իրատեսակա՞ն է, որ Հայաստանը կկարողանա հավասարակշռված քաղաքականություն վարել և երկու կառույցներից էլ քաղել օգուտներ։

«Այլընտրանք» հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի խոսքով՝ Հայաստանի համար այդ կառույցներից օգուտներ քաղելու համար ընդամենը պետք է ունենալ ազգային մտածելակերպ, ազգային առաջնահերթությունները պետք է հստակ ձևակերպված լինեն։

«Նշածս հանգամանքները Հայաստանի համար բացակայում են։ Մի խումբ արկածախնդիրներ, չեմ կասկածում, որ Կառավարության աջակցությամբ, որովհետև դրա վրա մեծ գումար են ծախսել, այսպես կոչված, «եվրոքվե» են անցկացնելու։

Ինքս ավելի շատ ապավինում եմ 4-րդ իշխանության աջակցությանը, կարծում եմ՝ լրատվամիջոցներն այս հարցում պետք է ակտիվ լինեն՝ համաժողով, քննարկում հրավիրեն պրոֆեսիոնալների մասնակցությամբ։

ԵԱՏՄ-ն տնտեսական կառույց է, թող գան ու ասեն, թե ինչ այլընտրանք ունեն արևմտամոլները։ Արևմտամետ կարող են լինել, բայց արևմտամոլ լինելն արդեն վերածվում է ֆանատիզմի՝ աչքերը կուրացած՝ ոչ մի բան չեն տեսնում ու չեն լսում որևէ փաստարկ»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Թաթուլ Մանասերյանը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ի վերաբերյալ բազմիցս բերել են փաստարկներ՝ սթափ են նայում ցուցանիշներին։

«Իսկ որո՞նք են այդ ցուցանիշները և ինչպե՞ս կարելի է դրանք, իրենց սիրելի բառով ասած՝ դիվերսիֆիկացնել։ Եթե ունեն առաջարկներ, թող գան ու ներկայացնեն, իսկ եթե չունեն, ուրեմն՝ ժողովուրդը պետք է հասկանա, որ գործ ունի իրեն կործանողների հետ, ախր հարցը շատ պարզ է դրված։

Լրագրողների հսկայական բանակ կա, թող կազմակերպեն համաժողով՝ հրավիրեն արևմտամոլների տնտեսագետների, թող գան ու ժողովրդին հասկացնեն, թե ինչպես են պատկերացնում արտոնությունների այդ հսկայական համակարգը՝ 170-180 մլն շուկան փոխարինել այլ համակարգով, որտեղ բնավ չեն սպասում ոչ միայն իրենց,  այլև այն երկրներին, որոնք արդեն ԵՄ անդամ են, բայց ոչ մի կերպ նրանց տեղական արտադրությունը չի հետաքրքրում, նրանց սպառման շուկա են դիտարկում»,- հավելեց տնտեսագետը։

Թաթուլ Մանասերյանն ընդգծեց՝ անձամբ ավելի շատ է կապված Եվրոպայի հետ, որտեղ դասավանդում է, տարբեր ֆորումների է մասնակցում։

«Եվրոպացիներն անկեղծ ասում են՝ ի՞նչ Հայաստան, որտե՞ղ է գտնվում Հայաստանը, բացատրեք, թե Հայաստանն ի՞նչ կարող է տալ Եվրոպային, կամ Եվրոպան՝ Հայաստանին։ Այս հարցերի պատասխաններն ունե՞ն այն մարդիկ, որոնք փող են ստանում, թող գան պատասխանեն։

Թե չէ` դուք հարց եք տալիս, ես ու իմ նման մարդիկ պատասխանում են, դա որևէ բան չի տա՝ «ձայն բարբառո հանապատի»։ Մարդիկ պետք է ճանաչեն իրենց թշնամիներին, իրենց կոնկրետ կործանողներին, արկածախնդիրներին, որոնց մեծ մասը, եթե մի քիչ սոցիալական ծանր վիճակում հայտնվեն, մեկ օր հետո Հայաստանից հեռանալու են»,- շեշտեց նա։

Ամփոփելով, Թաթուլ Մանասերյանն ասաց՝ Հայաստանում կա երկու բանի դեֆիցիտ՝ նամուսի և ազնվության։

«Ժողովրդի զգալի հատվածից կարծես թե հանել են նամուսը, սա բացարձակապես կապ չունի  ո՛չ տնտեսագիտության, ո՛չ էլ քաղաքականության հետ։

Կան մարդիկ, որ այս անկյունում փող տաս, կխոսեն ԵԱՏՄ-ի մասին, այն անկյունում փող տաս՝ ԵՄ-ի մասին, ի՞նչ է, հասարակ մարդիկ չե՞ն տեսնում։

Որևէ այլ երկրում, ներառյալ՝ հարևան Վրաստանը, մարդիկ ունեն ինքնասիրություն, իսկ մեզանում, ինձ թվում ա, ինքնասիրությունից զուրկ են, եթե ունեն ինքնասիրություն, թող վեր կենան ու իրենց պաշտպանեն, ինչո՞ւ չեն խոսում։

Իմ մոտեցումներն անփոփոխ են, ես դրանք հստակ ներկայացնում եմ, իսկ մյուսներն ի՞նչ են անում, օրինակ, մեր երկրի տնտեսագիտության միակ ակադեմիկոսը ձեզ որևէ բան ասե՞լ է, կամ ԳԱԱ թղթակից անդամներ ունենք, թող խոսեն այս ամենի մասին, ինչո՞վ են զբաղված, սա խնդիր է, չէ՞, լուրջ խնդիր է։

Լրատվամիջոցները պետք է այս մարդկանց ջրի երես հանեն, կանչեն բանավեճի, թող գան ասեն, որ ԵՄ-ն փրկություն է՝ խզմալյաններից սկսած՝ վերջացրած մյուսներով, որոնք մարդկանց տանում են կործանման։ Ծախու արարածներ են, բևեռներն ու մյուսները։ Եթերում մեկը բժիշկ էր, ինչ էր՝ ասում է՝ եկեք հյուսիս-հարավ ծրագիր իրականացնենք առանց Ռուսաստանի, հյուսիսում ո՞ւմ է տեսնում, Ուզբեկստանի՞ն, մյուսներն էլ սա լսում են։ Սա է այսօր մեր ժողովուրդը, ի՞նչ եք ուզում»,- ընդգծեց Թաթուլ Մանասերյանը։

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի