Submitted by H.Aslanyan on
Ալավերդյան

Փաշինյանն իր հայտարարություններով ասում է` «Արևմտյան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ»․ իրավապաշտպան

Նիկոլ Փաշինյանը խաղաղություն հաստատելու Հայաստանի առաջարկներն է ներկայացրել նախօրեին՝ այդ շարքում նշելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը։ Ի դեպ, Ադրբեջանը տարիներ շարունակ հետևողականորեն պայքարում էր Մինսկի խմբի դեմ՝ հայտարարելով, թե հայանպաստ հայտարարություններ և դիրքորոշում ունեն։ Բաքվի բռնապետն ու իր բոլոր պաշտոնյաները ցայսօր էլ առիթը բաց չեն թողնում խոսել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին։

Վերլուծաբանները, այդ թվում՝ միջազգային, ադրբեջանական, այս մտահոգությունը պատահական չեն համարում՝ նկատելով, թե դեռ պարզ չէ՝ աշխարհաքաղաքական իրավիճակն ինչպես կփոխվի, և, օրինակ, միջազգային դերակատարներն ինչ գործառույթներ կշնորհեն հենց ԵԱՀԿ Մինսկի խմբին, որը կոչված էր զբաղվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդիրներով։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը նաև այս քայլով է փորձում փարատել Ալիևի մտահոգությունները։ Թե ի՞նչ վտանգներ են առկա Փաշինյանի հերթական նահանջի մեջ, 168․am-ը հետաքրքրվել է ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից։

«Ամենամեծ վտանգը Նիկոլ Փաշինյանն է ու նրա թիմը,- ի պատասխան՝ արձագանքեց Լարիսա Ալավերդյանը, ապա հավելեց,- Իրենց բերելու, իրենց գալու  նպատակը եղել է դա։ Հիշեք, օրինակ, Արմեն Գրիգորյանը մինչև իշխանության գալն էր խոսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին։ Դա նախապես ծրագրված, հետևողականորեն իրականացվող քաղաքականություն էր։ Ու ինձ համար այդտեղ որևէ նորություն ու սենսացիա չկա»։

Իրավապաշտպանը նշեց, որ այս վտանգների մասին նա շարունակ բարձրաձայնել է դեռ 2018 թվականից՝ Փաշինյանի թիմի իշխանամուտից ի վեր։

«Նրանք իրականացնում են թուրք-ադրբեջանական ցեղասպանական քաղաքականության սպասարկումը, ընդ որում՝ շատ անգամ հենց նույնիսկ այս թիմի կողմից են լինում նախաձեռնությունները»։

Նա դարձյալ այս համատեքստում դիտարկեց ալիևյան «Արևմտյան Ադրբեջան» կեղծ թեզի ու Արևմտյան Հայաստան պատմական իրողությունները միտումնավոր խեղելու Նիկոլ Փաշինյանի փորձերը։

«Նախևառաջ, նա հարիր կրթություն չունի՝ հասկանալու համար այդ գիտական սխալը, բայց նույնիսկ կրթությունը չէ դրա պատճառը, այլ դարձյալ հետևողականորեն իրականացվող քաղաքականությունը, սկզբում խոսքերով էր՝ «Հայկական Ժամանակ» թերթով, ապա նաև՝ իշխանության գալով»,- հավելեց նա։

Հանրությանը մոլորեցնող այս իրողությունների արմատը, ըստ Լարիսա Ալավերդյանի, սկսվել է դեռ Առաջին նախագահի ու նրա թիմի կողմից տարածվող թեզերով։

«Շրջանառության մեջ դրված էր թեզ, թե՝ Արցախը տանք, լավ կապրենք, Սերգո՛ ջան, ինչպես նաև Առաջին նախագահի թիմի կողմից առկա խորքային մոլորությունը, թե Հայաստանը, ազատվելով Արցախի բեռից, ավելի մեծ կշիռ է ունենալու միջազգային հանրության մեջ,- նշեց մասնագետը՝ նկատելով, որ այդ մոլորության շարունակությունն է այսօր նաև այն, թե՝ Հայաստանն այդքան տարի պահում էր Արցախը,- Մինչդեռ Արցախի իրավիճակով էր, որ այսքան տարի իրացվում էր Հայաաստանի Հանրապետության սուբյեկտայնությունը»։

Իրականում, ըստ իրավապաշտպանի, Արցախի էջը չի կարող փակվել իրենց լիդերներ ներկայացնող անձանց կողմից, ինչպես և չի կարող Արևմտյան Հայաստան հասկացությունը դուրս գալ պատմությունից։

«Այդ անմեղսունակ հայտարարություններ անողը շատ հանգիստ ասում է, թե «Արևմտյան Ադրբեջանը» սա է՝ մատնանշելով միջազգային իրավունքով Ադրբեջանին չպատկանող տարածքներ, իսկ Հայաստանի արևմտյան մասը նա ներկայացնում է՝ որպես Սովետական Հայաստանի սահմաններում ինչ-որ շրջաններ,- Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին արձագանքեց նա՝ նկատառմամբ,-

Այդ քաղաքական անմեղսունակությունն ու գռեհկությունն այնքան ակնհայտ է, ու եթե այսօր էլ կան մարդիկ, որոնք ջատագովն են այս իշխանավորներին, նրանց ցավակցում եմ․ նրանք խորքային ինտելեկտուալ խնդիրներ ունեն»։

Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում գրառում է կատարել՝ մասնավորապես նշելով, թե «Արևմտյան Ադրբեջանը» Ղազախն է, Թովուզն է, Աղստաֆան է, Գեդաբեյն է, Դաշքեսանն է, Քելբաջարն է, Լաչինն է, Կուբաթլուն է, Զանգելանն է: Սրանից դուրս չկա և չի կարող լինել «Արևմտյան Ադրբեջան»:

«Եթե շատ են ուզում այլ տեղ փնտրել, Նախիջևանն էլ կարող ենք համարել «Արևմտյան Ադրբեջան»:

2. Արևմտյան Հայաստանն Արմավիրն է, Թալինն է, Մարալիկն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևմտյան Հայաստան:

3. Արևելյան Հայաստանը Իջևանն է, Բերդն է, Ճամբարակն է, Վարդենիսն է, Ջերմուկն է, Գորիսն է, Կապանն է, Ներքին Հանդն է, Նռնաձորն է. սրանից դուրս չկա և չի կարող լինել Արևելյան Հայաստան․․․․»։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մարմին
Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25
պենտագոն
Պենտագոնը Մերձավոր Արևելքի օբյեկտներից դուրս է բերում զինծառայողների մի մասին
Մհեր
Մեկնարկում են TRIPP-ի նախագծման աշխատանքները. փոխվարչապետ
ԻՀՊԿ
ԻՀՊԿ-ն հայտնել է Պարսից ծոցում չորս նավի վրա hարձակման մասին
Թրիփփ
Մհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանը այցելել են Սյունիք՝ TRIPP-ի հարցերով
Իրան
Իրանը հայտարարել է նոր զինատեսակի մասին՝ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին
Կիրանց
Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի». «Հրապարակ»
Դրոշ
Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին
Իսրայել
Իսրայելի նախագահը դատապարտել է Երուսաղեմի հայ համայնքի դեմ հարձակումները
ԱԱԾ
ԱԱԾ–ն հաստատեց` Հայաստանի սահմանը ադրբեջանցի է հատել
Թրամփ
Թրամփը ցանկանում է Ուկրաինայի հարցով համաձայնագիր կնքել G20–ի գագաթնաժողովում. ԶԼՄ
Հանդիպում
Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից
Արաղչի
Եթե ԱՄՆ-ն ընտրի պատերազմը, դա կհանգեցնի ավելի մեծ ռազմավարական ձախողման․ Արաղչի
Դրոշ
Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում
Հովիվ
Ադրբեջանցի հովիվը ոչ թե մոլորվել է, այլ անցել է հայկական կողմ սպիտակ դրոշով՝ հանձնվելու համար
Ռուբիո
Ուկրաինան գոյություն չէր ունենա առանց ԱՄՆ-ի օգնության․ Ռուբիո
Նեթանյահու
Նեթանյահուն ցանկանում է վերսկսել լայնամասշտաբ ռազմական գործողություններն Իրանի դեմ․ FT
Պեսկով
ՌԴ-ին խաղաղություն է պետք, ոչ թե զինադադար․ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել․ Պեսկով
Հարութ
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս գովաբանել է Փաշինյանին և քննադատել Սփյուռքին․ Հարութ Սասունյան
Սթիվ
Թրամփի հատուկ ներկայացուցիչը Ռուսաստանում է՝ բանակցությունների համար
Ալիև
Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». «Հրապարակ»
Շաքի
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
Հովիվ
Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
Զելենսկի
ԱՄՆ-ն 350 միլիարդ դոլար է ծախսել Զելենսկու իշխանությանն աջակցելու համար. Թրամփ
Զելենսկի
Ուկրաինան խաղաղություն է ուզում բոլորից շատ․ հենց Ռուսաստանն է սկսել այս պատերազմը․ Զելենսկի
Թուրք
Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով. թուրք փորձագետ
Իրան
Իրանը թույլ չի տա հարստացված ուրանի դուրսբերումը երկրի տարածքից
Ազոխ
Ադրբեջանցիները օկուպացված Ազոխի քարանձավում անտեսել են հայ մասնագետների նախկին աշխատանքը
Թրամփ
Թրամփը Կիևին հորդորել է գործարք կնքել
Զելենսկի
Կիևը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ ռազմաճակատի ներկայիս գծի պահպանմամբ․ Զելենսկի