
ՌԴ-ն և Ուկրաինան գերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել
Մոսկվան և Կիևը ռազմագերիների լայնածավալ փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
ՌԴ ՊՆ-ից իրավիճակի վերաբերյալ պաշտոնական հայտարարություն դեռ չի եղել։
ԱՄՆ առաջնորդը շնորհավորել է Կիևին և Մոսկվային՝ գերիների փոխանակման կապակցությամբ: Նա նաև հարց է տվել, թե արդյոք դա կարող է ավելի մեծ բանի հանգեցնել ուկրաինական հակամարտության կարգավորման համատեքստում:
Նախկինում փոխանակումը հայտարարվում էր «1000-ը 1000-ի դիմաց» բանաձևով:
Ավելացնել նոր մեկնաբանություն