Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել

Ռուբեն Վարդանյանն ընտանիքի հետ հեռախոսազրույցի ժամանակ փոխանցել է միջազգային հանրությանն ուղղված իր հայտարարությունը՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի.

19 փետրվարի, 2025թ.

«Ես որոշում եմ կայացրել հացադուլի միջոցով բողոքս հայտնել ի նշան իմ նկատմամբ իրականացվող դատական ֆարսի: Սա իմ պատասխանն է միջազգային իրավունքի և Ադրբեջանի դատավարական իրավունքի նորմերի կոպտագույն խախտումներին: Այն, ինչ կատարվում է դատարանի դահլիճում, չի կարելի համարել դատավարություն: Դա քաղաքական շոու է, որտեղ ցուցադրաբար արհամարհվում  է արդար դատաքննության իմ իրավունքը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում ես ու իմ այստեղի փաստաբան Աբրահամ Բերմանը փորձել ենք դատարանին հասանելի դարձնել, որ ինձ համար չափազանց կարևոր է, որ «դատաքննությունը» լինի օբյեկտիվ,  այլ ոչ թե իմիտացիոն բնույթ կրի:

Ցավոք,  հենց սկզբից էլ պարզ էր, որ այս գործն ուղղված է իմ դեմ միայն նրա համար, որ ես իրացրել եմ միջազգային նորմերով սահմանված՝ կարծիքի արտահայտման ազատության և քաղաքական մասնակցության իմ իրավունքը, որի նպատակն էր պաշտպանել Արցախի քրիստոնյա հայ բնակչության իրավունքները:

Չնայած որ Ադրբեջանը հանդիսանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի ու Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրին անդամ, այս գործընթացն իրականացվում է բոլոր կիրառելի իրավական նորմերի և իրավական ընթացակարգերի կոպտագույն խախտումներով՝

▪ Իմ գործը քննվում է ապօրինի ռազմական, ոչ թե քաղաքացիական դատարանը:

▪ Ես չեմ ունեցել լիարժեք հասանելիություն մեղադրական եզրակացությանն ու իմ դեմ ներկայացված այսպես կոչված «ապացույցներին». ադրբեջաներենով գրված 422 հատոր նյութերին ծանոթանալու համար  ինձ տրամադրվել է ընդամենը 21 աշխատանքային օր:

▪ Ինձ ներկայացված «մեղադրական եզրակացությունը» պաշտոնական փաստաթուղթ չի հանդիսանում, քանի որ ստորագրված չէ մեղադրողների կողմից: Այդ «փաստաթղթի» թարգմանության մեջ  անգամ թույլ են տրված այնպիսի սխալներ, որոնք հնարավորություն չեն տալիս հասկանալ ինձ ներկայացված մեղադրանքների էությունը:

▪ Ես զրկված եմ պաշտպանության իրավունքից. սահմանափակվում է իմ փաստաբան Աբրահամ Բերմանի հասանելիությունը գործի նյութերին, առգրավվում են փաստաթղթեր, հոգեբանական ճնշում են գործադրում նրա վրա: Բացի այդ, իմ միջազգային իրավաբանական թիմին արգելվել է շփվել  կամ հանդիպել ինձ հետ և  հասանելիություն ունենալ գործի նյութերին:

▪ Ինձ թույլ չի տրվում հրավիրել պաշտպանական կողմի վկաների և բողոք ներկայացնել ընդդեմ այն խախտումների, որոնք թույլ են տրվել նախաքննության և դատաքննության ընթացքում:

▪ Բոլոր նիստերն անցկացում են գաղտնի և հանրության համար փակ: Միջազգային լրագրողների և միջազգային  ներկայացուցիչների մուտքը դատարան խոչընդոտվում է:  

Այս «դատաքննությունը» միայն իմ նկատմամբ չէ: Սա փորձ է դատապարտելու բոլոր հայերին, որոնք օգնել ու աջակից են եղել  Արցախին ու նրա բնակչությանը: Սա հարված է՝ ուղղված  մի ողջ ժողովրդի:

Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց:

Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝

Այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում: Արդարադատության իմիտացիան ապօրինությունն ու անարդարությունն արդարացնելն է Նման խախտումներն անարձագանք թողնելը ճանապարհ է հարթելու ապագա ողբերգությունների համար՝ թշնամանքի ու ատելության  նոր ալիք հրահրելով: Միայն ճշմարտության, օրենքի ու հումանիզմի միջոցով է հնարավոր տարածաշրջանում արդարություն ու խաղաղություն ապահովել։

Ռուբեն Վարդանյան

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Օսկանյան
Հայաստանը պետք է հասկանա, որ աշխարհաքաղաքականության մեջ դաշինքները հիմնված են ոչ թե բարոյական համապատասխանության, այլ ռազմավարական անհրաժեշտության վրա. Օսկանյան
Սեյրան Օհանյան
Ինչո՞ւ է ՀՀ իշխանությունը «լուռ». որտե՞ղ է նրանց օրինական, բարոյական պահանջը` Արցախի ղեկավարությանն անհապաղ ազատ արձակելու և ՀՀ վերադարձնելու ուղղությամբ. Սեյրան Օհանյան
ՀՀ
Ադրբեջանի համար ցանկացած անհասկանալի իրավիճակում կա մեղադրանքի մշտական օբյեկտ, և դա մենք ենք. Տաթևիկ Հայրապետյան
Արցախ
Փաշինյանը ցանկանում է նոր սահմանադրությամբ դե յուրե ամրագրել Արցախի կորուստը. Ստեփան Հասան-Ջալալյան
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն աջակցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
Զելենսկին բռնապետ չէ, նա լեգիտիմ նախագահ է. Մակրոն
հք
Թրամփը Հարավային Կովկասի վերաբերյալ քաղաքականություն չունի, թե ինչ կլինի Ադրբեջանի հետ՝ ոչ ոք չգիտի. Բրայզա
ըե
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են Էր Ռիադում կայացած ռուս-ամերիկյան բանակցությունները
ՀՀ
Վիեննայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի պատվիրակությունները. Սարգիս Խանդանյան
Բագրատ Սրբազան
Սահմանադրությա՞մբ չի ընտրվել, ուրեմն ինքը լեգիտիմ չէ. Բագրատ Սրբազան
Մենք՝ որպես Արցախի ժողովուրդ, շարունակելու ենք պայքարել: Հայրենի բնօրրան անվտանգ և արժանապատիվ վերադառնալու Արցախի Հանրապետության ժողովրդի իրավունքը ոչ միայն օրինական է, այլև ամբողջովին տեղավորվում է հիմնված միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների համատեքստում:
Հիշելով 1988-ի փետրվարի 20-ի խորհուրդը՝ մենք վերահաստատում ենք արդարության, ճշմարտության ճանապարհով ընթանալու և պատմական հիշողությունը պահպանելու մեր անօտարելի իրավունքը. Արցախի ԱԺ
Իրանի Մեջլիսի (խորհրդարանի) խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն հայտարարել է, որ Թեհրանը լիովին աջակցում է «3+3» հարթակին, որը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։
«3+3» հարթակը կնպաստի Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը․ Իրանի Մեջլիսի խոսնակ
Արցախ
Պարտավոր ենք փոխել Արցախը մեկընդմիշտ կորցնելու սնանկ գաղափարը
Խաղաղություն
Խաղաղությունը պետք է դառնա ապրելակերպ, բնավորություն, խասյաթ. Փաշինյան
լ
Ալիևն այսօր Արցախում ողջ օրը հակահայ ելույթներ է ունեցել, զուգահեռ ՀՀ վարչապետը «հանկարծ» հայտարարում է Սահմանադրությունը փոխելու մասին․ թյուրքագետ
Ալիևն ՀՀ վարչապետ
Փաշինյանը որոշել է բավարարել Ալիևի հերթական պահանջը
Իրան
Մենք տարածաշրջանային խնդիրների լուծումները փնտրում ենք միայն տարածաշրջանի երկրների օգնությամբ. Իրանի առաջին փոխնախագահ
Պուտին
Հաճույքով կհանդիպեմ Թրամփին, ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերություններն այնպիսին են, որ մի բաժակ սուրճի շուրջ հանդիպումը բավարար չէ․ Պուտին
Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է դատական ֆարսին մասնակցելուց և հացադուլ է հայտարարել
Կասկած չկա, որ «3+3» ձևաչափով խորհրդատվական հարթակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) բոլոր մասնակիցների շահերից է բխում. այս մասին,  ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, Պետդումայում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«3+3» հարթակը բոլոր մասնակիցների շահերից է բխում. այն նախանձ էր առաջացրել Բայդենի վարչակազմում. Լավրով
Եվրոպան ընդունում է, որ առանց ԱՄՆ–ի իրենք ի վիճակի չեն բարդ ռազմական գործողություններ իրականացնել, ոչ էլ նույնիսկ պարզ խնդիրներ լուծել:    Այս մասին գրել է Financial Times թերթը՝ վկայակոչելով եվրոպական երկրներից մեկի արտգործնախարարին, որի անունը հոդվածում չի նշվել։
Եվրոպան առանց ԱՄՆ-ի ի վիճակի չէ բարդ ռազմական գործողությունների․ FT
Օսկանյան
Փոփոխության ժամանակը հիմա է. Փաշինյանի քաղաքականությունը սպառնալիք է պետականությանը․ Օսկանյան
Արցախ
Ադրբեջանը Արցախի ղեկավարներին դատական ֆարսի ժամանակ նոր մեղադրանքներ է ներկայացրել
a
Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը․ ինչ են քննարկել Էրդողանն ու Զելենսկին
«Արցախցիներին միասնական պահելու և Արցախի նկատմամբ պահանջատիրության հիմքը չկա։ Նպատակն ուղղակի Արցախի թեման փակելն է, Արցախը մոռացության մատնելը։ Բռնի տեղահանված լինելու կարգավիճակն այդ պահանջատիրությունը պահպանելու կարևոր տարրերից մեկն Է։ Եթե փորձում են վերացնել այդ կարգավիճակը, փորձում են ասել, կամ արդեն ուղիղ ասում են՝ ինչ եղել, եղել է, մոռացեք, Հայաստանն էլ է ձեր հայրենիքը, ինտեգրվեք և ապրեք»,–ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բանակցային սեղանին չկա. Գեղամ Ստեփանյան
Արցախ
Ալիևները մեկնել են Արցախ
Հայրիկյան
Ես ո՞վ եմ, որ մարդկանց փոխարեն որոշեմ, որ Նիկոլ Փաշինյանը լավը չի: Եթե մարդիկ իրենք այդ կարծիքին են պիտի գան. Հայրիկյան
Ավելի քան մեկ ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-ռուսական հարաբերություններին, Հայաստանի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
Լևոն Տեր-Պետրոսյանն ու Կոպիրկինը քննարկել են ՀՀ-ի ներքին իրավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Թ
Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղությունն օգուտ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև ամբողջ աշխարհին. Թուրքիայի դեսպան
juh
Ահաբեկիչ Ալիևը տարիներ շարունակ սպանում է Ադրբեջանի և ՀՀ-ի ժողովրդին, իսկ աշխարհը լուռ է․ ադրբեջանցի բլոգեր
 Հայաստանի ՊՆ ռազմական ոստիկանության Սյունիքի մարզի Կապանի բաժին է հանձնվել զենք-զինամթերքի խմբաքանակ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։
Ռազմական ոստիկանությունը Սյունիքի մարզում գնդացիրներ և զինամթերք է առգրավել