Submitted by Անի Երյան on
Ռուբեն Վարդանյան

Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվում այսօր հարցաքննվել են այսպես կոչված «տուժողներ», որոնք նրա հետ ծանոթ չեն

Ռուբեն Վարդանյանի «գործով» Բաքվում այսօր հարցաքննել են այսպես կոչված «տուժողներին»: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տարածված հրապարակումների՝ «նրանք մեղադրում էին Վարդանյանին, թեև նշել են, որ անձամբ նրա հետ ծանոթ չեն»։

Նշենք, որ այսօր Բաքվում տեղի է ունեցել Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու դատական գործով 11-րդ նիստը։ Հաջորդ նիստը նշանակվել է  ապրիլի 8-ին:

Ավելացնել նոր մեկնաբանություն