Submitted by H.Aslanyan on
դատ

Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի վախեցնել ՀՀ-ին և իր սեփական քաղաքացիներին. քրեագետ

Միջազգային bne Intellinews պարբերականն անդրադարձել է Բաքվում անցկացվող ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոյի և Ռուբեն Վարդանյանի որդու՝ Դավիթ Վարդանյանի գնահատականները:

«Ռուբեն Վարդանյանի և մյուսների դեմ առաջադրված մեղադրանքները մաքուր քաղաքական են: Հայերի, հատկապես արցախահայերի նկատմամբ հետապնդումների ընդհանուր համատեքստում այդ մեղադրանքները հիմնված են միայն քաղաքական դրդապատճառների վրա։ Դրանք հորինված են Ադրբեջանի կողմից»,- ասում է իրավաբան, մարդու իրավունքների և միջազգային քրեական իրավունքի ոլորտի մասնագետ, պրոֆեսոր Իրեն Վիկտորիա Մասիմինոն:

Մասիմինոն այն չորս իրավաբաններից մեկն է, որոնց անունից Կալիֆոռնիայում գործող «Ճշմարտության և արդարության կենտրոնը» դիմել է Ադրբեջանի վիզա ստանալու համար՝ դատավարություններին ներկա լինելու նպատակով: Նրանք դեռ Բաքվից պատասխան չեն ստացել, բայց դա դժվար թե արդեն նշանակություն ունենա։ Մասիմինոն ասում է՝ դատավարության արդյունքում արդարադատությանը նմանվող որևէ արդյունքի հասնելու հավանականությունը «զրո» է:

«Ես հակված եմ հաճախ մեջբերելու Ադրբեջանի վերաբերյալ Freedom House-ի զեկույցը: Այդ երկիրը 100 միավորից յոթն է հավաքել: Դա բացարձակապես անազատ երկիր է, և Freedom House-ի վերջին զեկույցում դրա հիմնական պատճառներից են հենց Արցախի շրջափակումը և հայերի հետապնդումները։ Այսպիսով, սրանք ցուցադրական դատավարություններ են: Դրանք բացարձակապես անարդար են և հիմնված են քաղաքական մեղադրանքների վրա»,- ասում է Մասիմինոն։

Հոդվածագիրը նշում է, որ  շրջափակման պայմաններում Ղարաբաղի ժողովրդին ներկայացնող ամենահայտնի հանրային դեմքը Ռուբեն Վարդանյանն էր։ Վարդանյանը տասնյակ հարցազրույցներ է տվել միջազգային լրատվամիջոցներին՝ Ղարաբաղում օրեցօր վատթարացող պայմանների մասին՝ դրանով էլ առաջացնելով Ադրբեջանի զայրույթը, որը բազմիցս թիրախավորել է Վարդանյանին՝ կատաղի հռետորաբանական հարձակումների միջոցով։ Նրա որդին կարծում է, որ հենց այս քարոզչությունն է ստիպել Բաքվին առանձնահատուկ կերպով թիրախավորելու նրան։

 «Կարծում եմ, որ այն ուշադրության մակարդակը, որ հայրս կենտրոնացրել է Լեռնային Ղարաբաղի վրա այն բանից հետո, երբ որոշեց այնտեղ ապրել, չէր մտնում Ադրբեջանի գործողությունների պլանի մեջ։ Նրանք հույս ունեին, որ կամաց-կամաց այն կդարձնեն ապրելու համար անհնարին վայր և մարդկանց աստիճանաբար դուրս կքշեն, այսպես ասենք՝ մի տեսակ «հանգիստ էթնիկ զտում» կիրականացնեն, որը ոչ էլ կնկատի աշխարհը: Ուստի, շատ ակնհայտ է, որ նրանք դժգոհ էին այն ուշադրությունից, որն այժմ առկա Է այնտեղ կատարվող անարդարությունների նկատմամբ», - ասում է Դավիթ Վարդանյանը:

«Ի վերջո, Բաքուն ստացավ Ռուբենին անմիջականորեն պատժելու իր հնարավորությունը․ մի հնարավորություն, որից ակնհայտորեն հաճույք է ստանում Ադրբեջանի կառավարությունը: Ռուբենի և նրա 15 հայրենակիցների դեմ նման ցուցադրական դատավարություններ անցկացնելով՝ Ադրբեջանը հույս ունի պրկելու իր մկանները և վախեցնելու ինչպես իր հարևաններին՝ Հայաստանին, այնպես էլ իր սեփական քաղաքացիներին: Ադրբեջանի համար սա ավար է․ նրանք վերջապես ունեն Արցախի իշխանության ղեկավարներին, որոնք այսքան ժամանակ պայքարել են ինքնորոշման համար»,- նկատում է Մասիմինոն։

Ըստ պարբերականի՝ չնայած այս դատավարություններում արդարության կամ դատական ​​պատշաճ գործընթացի ակնհայտ բացակայությանը՝ դրանք մինչև օրս գրեթե չեն առաջացրել միջազգային որևէ արձագանք: Բացառությամբ ԵԽԽՎ բանաձևի, որը կոչ է անում Ադրբեջանին ազատ արձակել ինչպես Ղարաբաղի հայ ղեկավարներին, այնպես էլ Բաքվի կողմից պահվող բազմաթիվ հայ ռազմագերիներին, արևմտյան երկրների կողմից քիչ են եղել հայտարարություններ, եթե, իհարկե, այդպիսիք եղել են։

«Միջազգային հանրության կողմից [այս դատավարությունների նկատմամբ] ուշադրության բացակայությունն ինձ ապշեցնում է: Դրան նպաստում են և՛ «խավիարային դիվանագիտությունը», և՛ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսները՝ նավթն ու գազը։ Նրանք ամուր կապեր ունեն եվրոպական շատ երկրների հետ, և սա նաև հակամարտություն է, որը 2020 թվականից ի վեր շատ ավելի քիչ ուշադրության է արժանացել, քան մյուս հակամարտությունները: Ես չեմ հասկանում, թե ինչու են լրատվամիջոցներն այդքան քիչ ուշադրություն դարձրել հատկապես շրջափակմանը: Մի ամբողջ ժողովրդի ինն ամիս շրջափակում են, և ոչ մեկն ուշադրություն չի դարձնում»,-ասում է Մասիմինոն:

Միջազգային էական ճնշումների բացակայության դեպքում, ակնհայտ է թվում, որ Ադրբեջանը շարունակելու է դատավարությունները։ Մասիմինոն ասում է, որ ի պատասխան՝ արևմտյան երկրները պետք է զգալի քայլեր ձեռնարկեն։

«Խնդիրի մասին խոսելուց բացի, (արևմտյան երկրները) պետք է սկսեն վերանայել իրենց տնտեսական հարաբերություններն այս ավտորիտար ռեժիմի հետ: Անպատժելիության մակարդակը, որն Ադրբեջանը վայելում է, շատ, շատ բարձր է։ Ուստի, պատժամիջոցները տարբերակներից մեկը կլինեին, միգուցե որոշ տնտեսական կապերի խզում լիներ, որպեսզի ստիպեն ռեժիմին ազատ արձակել այս բանտարկյալներին՝ և՛ ռազմագերիներին, և՛ նախկին առաջնորդներին», - ասում է Մասիմինոն:

Դավիթ Վարդանյանն էլ  նշում է, որ Ադրբեջանն ամբողջությամբ անհասանելի է դարձրել դատավարությունը. «Նրանք հիմա նույնիսկ սպառնում են զրկել փաստաբանին, որին մենք մեծ դժվարությամբ ենք գտել, որ պաշտպանի հորս շահերը: Նրանք մերժել են փաստաբանի բոլոր միջնորդությունները՝ դատավարությունը երկարաձգելու, ինտերնետ հասանելիություն ստանալու, այն ամենը, ինչը կարող էր թույլ տալ նրան պատշաճ կերպով նախապատրաստվելու։ Նրանք լիովին անտեսում են թե միջազգային իրավունքը, թե նույնիսկ սեփական օրենքները: Մեզ մնում է միայն փորձել այս կեղծ դատավարությունը հնարավորինս տեսանելի դարձնել հանրության համար»:

Աղբյուրը՝ tert.am

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Մհեր
TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան
Արաղչի
Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ վարելու նպատակով ժամանել է Աշխաբադ
ԱԹՍ
Ադրբեջանը վնասազերծել է երկիր ապօրինի թափանցած իրանական անօդաչու թռչող սարքերը
Նիկոլ
Մեծ է հավանականությունը, որ նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին․ Փաշինյան
Թաքեր
Նեթանյահուի ճնշման ներքո Թրամփի վարչակազմը կարող է Իրանին միջուկային հարված հասցնել. լրագրող
Սահման
Ադրբեջանի և Իրանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիան ԱՄՆ-ին տեղեկացրել է՝ պատրաստ է ընդունել Ուկրաինայի շուրջ բանակցությունները
Վարդան
Այսօր աշխարհը հաշվի է նստում ԱԹՍ արձակող և անգլերեն միայն «հելլո» ասել իմացող, սակայն խիստ մոտիվացված զինյալի հետ. իրանագետ
Խարկով
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են Ուկրաինայի ԶՈւ անօդաչու թռչող սարքերի բազաները Խարկովի մարզում
Զելենսկի
Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
Հաս
Գաղտնի հյուսիսային ճակատ. «Իսրայելն» օգտագործում է Ադրբեջանին Իրանի դեմ պատերազմում
Ադրբեջան
Ադրբեջանը Ռուսաստանի հետ պայմանավորվել է իր բանակի զրահատեխնիկայի արդիականացման շուրջ
Նեթանյահու
Թրամփն ու Նեթանյահուն քննարկել են Իրանին նոր հարվածներ հասցնելու հարցը. WSJ
Պեսկով
Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը
Թրամփ
Մենք ոչնչացրել ենք Իրանի միջուկային ծրագիրը, մեզ մնում է 1 կամ 2 օբյեկտի հարց լուծել. Թրամփ
Ռեզայի
Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի
Թրամփ
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
Պակիստան
Աֆղանա-պակիստանյան սահմանին փոխհրաձգություններ են տեղի ունեցել
Զելենսկի
Ուկրաինան մտադիր չէ հրաժարվել Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքներից. Զելենսկի
Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին