Ռուսաստանի ՀՕՊ-ը գիշերը ոչնչացրել է ուկրաինական 43 անօդաչու թռչող սարք
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գիշերը Ռուսաստանի մարզերի վրայով ոչնչացրել են ուկրաինական 43 անօդաչու թռչող սարք։
Վոլգոգրադի Կրասնոարմեյսկի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ վնասվել է երկու մասնավոր տուն։ Ռոստովի մարզի Կրասնոսուլինսկի շրջանում դաշտում այրվել է չոր խոտ։
Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ուղիղ գծին, ապա այն նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերին և կհամատեղվի մեծ մամուլի ասուլիսի հետ։ Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Yunashev Live Telegram ալիքին տված մեկնաբանության մեջ. «2025 թվականին ուղիղ գիծը նախատեսված է դեկտեմբերին և կհամատեղվի մեծ մամուլի ասուլիսի հետ»։
Ավելացնել նոր մեկնաբանություն