94786

Սյունիքով անցնելիք ճանապարհի հետ կապված Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիան ունեն շահերի համընկնում՝ մի փոքր տարբերությամբ. Տաթևիկ Հայրապետյան․ «Մեդիալաբ»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, Թուրքիայի նախագահն ասել է, որ տարածաշրջանում մշտական խաղաղություն հաստատելու բացառիկ հնարավորություն է ստեղծվել, ու հույս է հայտնում, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, ու «շուտով բարի լուրեր կլսենք»։ Ադրբեջանական կողմը նման հայտարարություն անելու հիմքեր տվե՞լ է Էրդողանին, ու դրսի ուժեր ասելով Էրդողանն ո՞ւմ նկատի ունի։

– Իրականում, եթե այդ ամբողջը դիտենք վերջին զարգացումների շրջանակներում, մասնավորապես, այն համատեքստում, որ վերջերս հանդիպումներ տեղի ունեցան Ստամբուլում՝ «3+3» ձևաչափի շրջանակներում, որն իրականում «3+2» է, դրանից հետո հանդիպումներ տեղի ունեցան Կազանում՝ ԲՐԻԿՍ-ի շրջանակներում, ապա պետք է հստակ հասկանալ, որ թուրքական կողմն ակնարկում է, որ այս ձևաչափերում պետք է պայմանավորվածություններ ձեռք բերվեն, ու հենց այդ ձևաչափերն է խրախուսում։ 

Դրսի ուժեր ասելով՝ հասկացվում է, օրինակ՝ ԱՄՆ-ը, Արևմուտքը ու այլ գործընկերներ, որոնք պարբերաբար Ադրբեջանին հիշեցնում կամ կոչ են անում համաձայնագրի ստորագրմանը հասնել, նույնիսկ մինչև տարեվերջ ժամկետներ են նշում։ Եթե Էրդողանի այդ հայտարարությունը դիտարկենք Ադրբեջանի պետական հեռուստաընկերության, պետական մամուլի հրապարակումների համատեքստում, ապա ակնհայտ է, որ Ադրբեջանը նպատակ ունի ցույց տալ, որ արևմտյան միջնորդությունն անարժեք է, Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն դեմոնիզացնել Արևմուտքին տարածաշրջանում, ինչը համապատասխանում է Ռուսաստանի ծրագրերին։ 

Ուշագրավ է, որ երբ ԱՄՆ նախագահը նամակ էր հղում և՛ Ալիևին, և՛ Փաշինյանին՝ համաձայնագրի ստորագրման կոչով, դրանից անմիջապես հետո՝ Կազանում հանդիպումներից հետո, Ալիևը, առանց ներպետական գործընթացներ անցնելու, ստորագրում է սահմանազատման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը։ 

Որպես այդպիսին՝ այն ընդամենը ժեստ էր, որը պրակտիկ քաղաքականության մեջ նշանակություն չունի, որովհետև ես շատ ուրախությամբ կսխալվեի, բայց վստահ եմ, որ Ադրբեջանը խաղաղ ճանապարհով դուրս չի գալու զբաղեցրած բարձունքներից: Այդ մասին Ալիևն այս տարվա հունվարին բացահայտ հայտարարել է, ավելին՝ դրանք բարձունքներ են, որոնք օգնում են վերահսկելու Հայաստանի կարևոր միջպետական ճանապարհները։ Ուղղակի այդ ժեստով ադրբեջանական կողմը ցանկացավ ցույց տալ, որ իր համար ձեռնտու և հարմար է Ռուսաստանի միջնորդությունը, և հենց այդ կոնտեքստում էլ շարունակվելու են քննարկումները։ 

– Կարո՞ղ ենք ասել, որ այս հարցում Ադրբեջան-Ռուսաստան սերտ համագործակցություն կա։

– Ես կարծում եմ՝ Ադրբեջան-Ռուսաստան-Թուրքիա հստակ սերտ համագործակցություն կա, դա ակնհայտ է, ու նաև ակնհայտ է, թե ինչ հարցի շուրջ իրենք կցանկանային փոխզիջման գալ: Խոսքը Սյունիքով անցնելիք ճանապարհի հետ է կապված, որտեղ իրենք ունեն ակնհայտ շահերի համընկնում՝ մի փոքր տարբերությամբ։ Ու հենց այդ ձևաչափերում էլ փորձում են այդ հարցերը լուծել, եթե ուշադրություն դարձնեք ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին թե՛ Ալիևի, թե՛ Պուտինի ելույթին, շեշտը դրվել էր հենց կոմունիկացիաների և հաղորդակցության ուղիների վրա։ Ակնհայտ է, որ նրանք բաց տեքստով շարունակում են պնդել նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, ու դրա համար էլ հայկական կողմին ներգրավում են այդ ձևաչափերով քննարկումների մեջ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

14
Ադրբեջանցի փորձագետը խոստովանում է, որ Բաքուն նպատակ ունի առաջիկայում նոր ագրեսիվ քայլեր ձեռնարկելու Հայաստանի դեմ․ ադրբեջանագետ
45
Բաքվի հետ պաշտոնական համագործակցություն չկա. ՀՀ ԱԳՆ-ն` ջրային ռեսուրսների կառավարման մասին․ «Sputnik Արմենիա»
1
Հայտնի է, թե երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը
«Հրապարակ». Որոնք են «խաղաղության պայմանագրի» չհամաձայնեցված կետերը
Ադրբեջանը փորձում է խեղաթյուրել Էներգետիկ խարտիայի բովանդակությունն ու նպատակը՝ կապելով այն ԼՂ-ի հակամարտության հետ․ «Արմենպրես»
1
Ադրբեջանի նավթահանքերի պաշարների սպառումը՝ նավթային եկամուտների էական կրճատման պատճառ
Ադրբեջանը Հայաստանի դեմ հերթական հայցն է ներկայացրել Հաագայի մշտական արբիտրաժային դատարան
Ադրբեջանի դեսպանը կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ
01
Արագ տեմպերով մոտենում ենք միջուկային պատերազմին․ քաղաքագետ
03
Միջազգային կառույցները արձագանքում են Արցախի հոգևոր արժեքների ոչնչացմանը, բայց այդ հայտարարությունները որևէ լուրջ հետևանք չեն ունենում․ պատգամավոր
ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարաձգման որոշումը «դեռ վերջնականացված չէ»․ «Ազատություն»
11
Ադրբեջանն ավերել է Արցախի Կովսական շրջանի 19-րդ դարի Տանձատափ եկեղեցին
1
«Ֆրանսիան ոչինչ չի մոռանում և ոչինչ չի զիջի». Ֆրանսիայի դեսպանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի մասին
Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սուրեն Սարգսյանը նշել է սցենարները
00
Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի կեղծ իմիջ է ստեղծում. ինչի՞ կհանգեցնի նրա «լավատեսությունը»․ «Sputnik Արմենիա»
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին. պատգամավոր