Submitted by H.Aslanyan on
Արկ

Թուրքիան մշակել է նոր՝ գերարագ 155 մմ արկ

Թուրքիայում՝ IDEF 2025 ցուցահանդեսի ժամանակ, ցուցադրվել է նոր` 155 մմ-անոց արկը՝ պինդ վառելիքով հրթիռային շարժիչով, որի շնորհիվ այն կարող է խոցել 130 կմ հեռավորության վրա գտնվող թիրախներ՝ 52 տրամաչափի փողից արձակվելիս։

Ըստ «Դետքի»` այս մասին գրում է ադրբեջանական minval.az կայքը։ 

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդում է European Defence Review-ն, արկի յուրահատկությունը դրա արագությունն է. այն կարող է հասնել 7-8 Մախ (2382-2722 մ/վրկ) արագության, և սա պարզապես անհավանական ցուցանիշ է հրետանային արկի համար: Ինչպես նշվում է Defense Express-ում, համեմատության համար, սովորական 155 մմ M107 արկը կարող է ունենալ 830 մ/վրկ սկզբնական արագություն, ժամանակակից APFSDS արկերը թռչում են մոտ 1700 մ/վրկ արագությամբ, իսկ դրանից առաջ նմանատիպ արկերն ունեն մինչև 3.5 Մախ առավելագույն արագություն:

Բացի այդ, արկը հագեցած է ուղղորդման համակարգով։ Այն արդեն գտնվում է մշակման վերջին փուլում և անցնում է որակավորման փորձարկումներ։

Defense Express-ի մասնագետները նշում են, որ այս հրթիռային արկի մարտագլխիկը փոքր կլինի, քանի որ դրա մեծ մասը զբաղեցնում է շարժիչը։

«Այնուամենայնիվ, մարտագլխիկի բացակայությունը փոխհատուցվում է նրանով, որ արկերն ունեն բարձր ճշգրտություն, մեծ հեռահարություն և չափազանց բարձր արագություն: Համեմատելու համար, թե որքան մեծ է արկի հեռահարությունը, ամերիկյան բարձր ճշգրտության M982A1 Excalibur արկն ունի ընդամենը 36-48 կմ հեռահարություն (հեռանկարային հաուբիցներից՝ մինչև 70 կմ)»,- նշում են փորձագետները:

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները
ԱԺ
Խորհրդարանը վավերացրեց TRIPP-ի մասին շրջանակային համաձայնագիրը
ԱՄՆ
ԱՄՆ-ն Պարսից ծոցի երկրներին զգուշացրել է նոյեմբերի 3-ից հետո հնարավոր ռազմական գործողությունների մասին․ WSJ
Անի
Հիմա իմ վիճակով էլ ոչ ոք չի հետաքրքրվում, նոր վիրահատության եմ պատրաստվում. Անի Ավետիսյան
Սահման
Հայ-իրանական սահմանի հետ կապված աշխատանքային խումբ է ստեղծվել
Բիբի
Նեթանյահուի գլխավորած կուսակցությունը առաջին տեղն է զբաղեցնում Քնեսեթի ընտրությունների էքզիթ փոլի արդյունքներով
Թրամփ
Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես որոշեմ․ Թրամփ
Տիգրան
«Ադրբեջանի ճնշումների ֆոնին նոր քրեական գործ՝ Սերժ Սարգսյանի դեմ»․ Տիգրան Աբրահամյան
Բորդյուժա
Հայաստանին պետք է հեռացնել ՀԱՊԿ-ից. Բորդյուժա
Պուտին
Ռուսաստանի նախագահը հայտարարել է Իրանում ատոմակայանի շինարարությունը շարունակելու մասին
Ուշակով
Եթե Զելենսկին ցանկանում է Պուտինի հետ ուղիղ բանակցություններ, թող գա Մոսկվա․ Ուշակով
Հարութ Սասունյան
Թուրքական և ադրբեջանական լրատվամիջոցներն արձագանքում են Սփյուռք-Փաշինյան հակադրության հոդվածին
Մակրոն
Էրդողանն ու Մակրոնը քննարկել են երկկողմ հարաբերությունները
Ալիև
Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավար Ռամիզ Մեհդիևը դատապարտվել է 14 տարվա ազատազրկման
Գրոսսի
Իրանը որևէ փորձ չի ձեռնարկում վնաuված միջուկային օբյեկտները վերականգնելու համար․ Գրոսսի
Մասուդ
Իրանը և ՌԴ-ն կարող են տարածաշրջանային խնդիրները լուծել առանց ԱՄՆ-ի մասնակցության. Փեզեշքիան
Շիկահող
Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. «Հետք»
Էրդողան
Թուրքիան փողոցին հանձնվող երկիր չէ․ Էրդողան