Submitted by H.Aslanyan on
Թրամփ

Թրամփ-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումից հետո 3 փաստաթուղթ է ստորագրվելու․ Factor TV

Factor TV-ի տեղեկություններով՝ ուրբաթ օրը կայանալիք Դոնալդ Թրամփ-Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպման ժամանակ ստորագրվելու է 3 փաստաթուղթ։ Բացառիկ մանրամասներ ենք ներկայացնում ստորագրվելիք փաստաթղթերի մասին։ Համաձայն մեր աղբյուրների՝ առաջին փաստաթուղթը ստորագրելու են արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը, որով Հայաստանը և Ադրբեջանը համաձայնություն են հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբից համատեղ դուրս գալու մասին։ Հիշեցնենք, ԵԱՀԿ Մինսկի խումբը ստեղծվել էր ղարաբաղյան կոնֆլիկտը լուծելու նպատակով՝ ԵԱՀԽ-ի անդամ երկրների համաժողովի որոշմամբ։ Թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը համաձայնել էին մասնակցել Մինսկի գործընթացին՝ որպես կողմեր, և ոչ թե որպես նախաձեռնողներ։

Ուրբաթ օրը ստորագրվելիք փաստաթղթով երկու երկրները, ըստ էության, արձանագրում են այդ ձևաչափի գործողության ավարտը։ Երկրորդ փաստաթուղթը ստորագրելու են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը լինելու է «Թրամփի երթուղի՝ ուղի միջազգային խաղաղության և բարգավաճման համար» ծրագրի շուրջ, որը հակիրճ անվանվում է TRIPP հապավումով։ Փաստաթղթում չի կիրառվելու «միջանցք» բառը, փոխարենն օգտագործվելու է «ճանապարհ» տերմինը։ Երկրորդ փաստաթղթով Հայաստանը և ԱՄՆ-ն պայմանավորվում են ստեղծել «ՀՀ-ԱՄՆ համատեղ ձեռնարկություն»՝ իբրև իրավահավասար գործընկերներ։ Եթե նախկինում խոսք է եղել ԱՄՆ-ի կողմից Սյունիքի ճանապարհի հնարավոր վարձակալության մասին, ապա այդ տարբերակը դուրս է եկել քննարկումներից, և հայ-ամերիկյան փաստաթուղթը նախատեսում է ամբողջությամբ ուրիշ կարգավորումներ։ Պահպանվելու են Հայաստանի ինքնիշխանությունը և իրավազորությունը ճանապարհի նկատմամբ, ինչպես նաև անձեռնմխելի է մնալու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Հայաստանն ու ԱՄՆ-ն ստեղծում են համատեղ ձեռնարկություն, որը գրանցվելու է Հայաստանում և հիմնադրվելու է համաձայն Հայաստանի օրենսդրության, գործելու է հայկական օրենսդրության շրջանակներում։ Ըստ էության՝ ԱՄՆ-ն ֆինանսական ներդրումներ է կատարելու Հայաստանի ենթակառուցվածքների ստեղծման հարցում։ Հայաստանը և ԱՄՆ-ն համատեղ կառավարելու են այդ կոնսորցիումը։ ԱՄՆ-ն՝ որպես հայ-ամերիկյան կոնսորցիումի մասնակից կողմ՝ իրավունք կունենա կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքները պատվիրակել շինարարական կազմակերպությունների։ Այդ աշխատանքներին կկարողանան մասնակցել ինչպես ամերիկյան, այնպես էլ հայաստանյան ընկերություններ։ Մեր տեղեկություններով՝ խոսքը երկաթուղային, ավտոմոբիլային ենթակառուցվածքների ստեղծման մասին է։ Ֆինանսական ներդրումները կատարելու է ԱՄՆ-ն։ Այսինքն, ԱՄՆ-ն հանդես է գալիս է որպես պրոցեսի մասնակից և ոչ՝ միանձնյա սեփականատեր, և ֆինանսական մեծ ներդրումներ է կատարելու կոմունիկացիոն ենթակառուցվածքների ստեղծման նպատակով։ Ենթակառուցվածքները ոչ թե միանձնյա ստեղծելու և կառարավելու է ԱՄՆ-ն՝ ինչպես ենթադրվում էր նախկինում, այլ ԱՄՆ-ի և Հայաստանի ստեղծած կոնսորցիումը ձեռնարկվելիք շինաշխատանքները պատվիրակելու է շինարարական կազմակերպությունների (հայկական և ամերիկյան)։ Աշխատանքները ևս իրականացվելու են համաձայն Հայաստանի օրենսդրության։ Հայաստանի և ԱՄՆ-ի կողմից ստեղծվելիք կոնսորցիումը, որը կառավարվելու է երկու երկրների կողմից հավասարության սկզբունքով, իրավունք կունենա ենթակառուցվածքներ կառուցել։ Դա չի ենթադրի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքների օտարում Հայաստան պետության կողմից ԱՄՆ-ին։ Փոխարենը հայ-ամերիկյան բիզնես-կոնսորցիումն իրավունք կունենա այդ նպատակով տարածք վարձակալել և շինաշխատանքներ իրականացնել։ Դա կնշանակի, որ Հայաստանի պետական կառույցները կունենան հասանելիություն կառուցվելիք ենթակառուցվածքների նկատմամբ, ավելին՝ այդ ենթակառուցվածքները կստեղծվեն և կկառավարվեն հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումի կողմից։ ԱՄՆ-ն այս ենթակառուցվածքների վրա չի տեղակայելու զորքեր կամ ուժայիններ, սակայն ԱՄՆ-ն պատասխանատվություն է կրելու, որ ճանապարհը ապահով լինի կոմերցիոն տեղաշարժերի համար։ Ենթադրաբար՝ ՀՀ-ԱՄՆ կոնսորցիումը հանձնարարելու է կազմակերպության՝ տեխնիկական միջոցներով ճանապարհը կառավարել։ Հայաստանի պետական կառույցները իրավունք կունենան այս տարածքում ցանկացած աշխատանք կատարել, քանի որ ճանապարհը շարունակելու է գտնվել ՀՀ ինքնիշխան տարածքում։

Օրինակ, եթե ճանապարհի վրա հանցագործություն տեղի ունենա, Հայաստանի պետական կառույցները մուտք կունենան ճանապարհի վրա և համապատասխան իրավական գործառույթներ կկատարեն, ինչպես ՀՀ-ի այլ տարածքներում։ Հայաստանի օրենքներն ամբողջությամբ տարածվելու են ճանապարհի վրա, և որևէ պարագայում՝ ՀՀ օրենսդրությունը չի կարող շրջանցվել։ Կոնսորցիումի աշխատանքի մանրամասները կշարադրվեն Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքվելիք պայմանագրով։ Ստորագրվելիք երրորդ փաստաթուղթը չի լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության բուն համաձայնագիրը։ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ստորագրելու են շրջանակային համաձայնագիր, որով արձանագրելու են, որ երկու երկրները շարունակելու են աշխատանքներ տանել խաղաղության հասնելու նպատակով։ Երրորդ փաստաթղթով Ադրբեջանն ու Հայաստանը պարտավորություն կստանձնեն, որ ստորագրումից հետո որևէ կողմ չի կարողանա հրաժարվել արդեն իսկ համաձայնեցված Խաղաղության համաձայնագրի 17 հոդվածներից։ Դրանք կհամարվեն վերջնականապես համաձայնեցված և հետագայում փոփոխության կամ հրաժարման ենթակա չեն լինի։

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Պենտագոն
Տվյալներ՝ Ուկրաինայի և Իրանի մասին․ ինչպես է Պենտագոնի պաշտոնյան գործակցել մամուլի հետ
Հութի
Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին
Գերի
Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակել է Ադրբեջանում պահվող 20 հայ պատանդների մասին թղթածրար
ԱՄՆ
Պենտագոնը պատրաստվում է կրճատել Թրամփի առաջարկած «ռեկորդային» ռազմական բյուջեն․ Politico
Ուկրաինա
Ուկրաինան դադարեցրել է ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարվածները
ՆԱՏՕ
ՆԱՏՕ-ն հայտնել է` Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի
Տիգրան
Փաշինյանի՝ Ադրբեջանին տված Սահմանադրության փոփոխության խոստումն իշխանությանը մտցրել է փակուղի․ Աբրահամյան
Նեթանյահու
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական ընտրությունների հաղթողը
Պեսկով
Ռուսաստանը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Իրանի և Միացյալ Նահանգների միջև․ Պեսկով
Պուտին
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ Եվրոպայի հետ, բայց պատրաստ է դրան․ Պուտին
Զելենսկի
Զելենսկին հայտնել է ռուսական երկու Սու-34 ոչնչացնելու մասին
Մոհեբ
Իրանը պահանջել է ԱՄՆ-ից ապացույցներ, որ Հորմուզի նեղուցը մաքրվել է ականներից․ Մոհեբի
Ուկրաինա
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
Սիբիգա
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ և քննարկել նույնիսկ տարածքային հարցերը․ Սիբիգա
Ալիև
Ալիևը մերժել է Էրդողանին և իր փոխարեն Թուրքիա ուղարկել Բայրամովին
Բուլղարիա
ՀՀ-ն ու Բուլղարիան կընդլայնեն համագործակցությունը սահմանային անվտանգության ոլորտում
Վարդան
Հարավային Կովկասի ճակատագրում 2023 թ. Արցախի անկումով տեղի է ունեցել չափազանց կարևոր փոփոխություն. իրանագետ
ԱԹՍ
ԻՀՊԿ-ն Հորմուզի նեղուցի մոտակայքում ամերիկյան MQ-1 անօդաչու թռչող սարք է ոչնչացրել
Վենս
Վենսն առաջարկել է անձամբ գլխավորել ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունները․ NYT
Ոստիկան
ՀՀ-ում ոստիկանները կարող են ազատվել զինվորական ծառայությունից
Արցախ
Արցախից տեղահանվածների աջակցությունը կերկարաձգվի, սակայն գումարի չափն այլ կլինի
Ջեյհուն
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ժամանել է Թուրքիա
Տւգրան
Արցախի օկուպացիան ժամանակավորապես է կանգնեցրել Ադրբեջանում դժգոհությունների ալիքը․ Տիգրան Աբրահամյան
Փաստ
Արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին․ «Փաստ»
ԱՄՆ
ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ Axios
Ֆւցո
Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու համար Եվրոպան պետք է խոսի Պուտինի հետ․ Ֆիցո
Դրոշներ
Մեծ Բրիտանիան լրացուցիչ 10 մլրդ ֆունտի օգնություն կհատկացնի Ուկրաինային
Արաղչի
Մենք սերտ և մշտական կապի մեջ ենք միջնորդների հետ․ Արաղչի
Ուշակով
️Ուկրաինայի հարցով բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 4—ից հետո․ Ուշակով
Թրամփ
Էրդողանն ու Թրամփը քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները