
Խամենեին պատասխանել է Թրամփի՝ Իրանը ռմբակnծելnւ սպառնալիքին
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ասել է, որ չի հավատում երկրի վրա ԱՄՆ-ի կողմից դրսից հարձակման հնարավորությանը, սակայն եթե Վաշինգտոնը փորձի ապստամբություն հրահրել իսլամական հանրապետության ներսում, դա կոշտ պատասխան կստանա:
«Նրանք սպառնում են ինչ-որ վատ բան անել, բայց մենք չենք կարծում, դժվար թե դրսից չարիք գործեն: Բայց եթե նույնիսկ անեն, մեր պատասխանը կոշտ կլինի: Եթե հանկարծ որոշեն ապստամբություն սկսել երկրի ներսում, Իրանի ժողովուրդն ինքը կպատասխանի նրանց»,- ասել է նա:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, ուղիղ հեռարձակումն իրականացրել է IRIB հեռուստաալիքը։
Ավելացնել նոր մեկնաբանություն