Submitted by Անի Երյան on
Տիգրան Աբրահամյան

Խնդիրը Անկախության հռչակագիրը չէ. Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի՝ «Անկախության հռչակագիը Հայաստանի չգոյության մասն է» հայտարարության համատեքստը Հայաստանի և Արցախին վերաբերող դրույթներն են, որոնք Ադրբեջանն անընդհատ շրջանառում է և նախապայման է ներկայացնում հայ-ադրբեջանական հարբերություների կարգավորման համար։ 

«Կարծում եմ, որ դա Ադրբեջանի համար հերթական առիթ է, քանզի եթե այս մասին Հռչակագրում որևէ նշում էլ չլիներ, նա այլ առիթ կգտներ առաջին պլան բերելու համար: Տեսեք, որևէ տեղ, որևէ բան սրա մասին չկա՝ ո՛չ Անկախության հռչակագրում, ո՛չ ԶՈւ-ում, բայց Ադրբեջանը բերել է նախապայման՝ խաղաղության գործընթացում։ Այնպես որ, այստեղ խնդիրն Անկախության հռչակագիրը չէ, որը նաև Նիկոլ Փաշինյանն է փորձում հասարակությանը որպես սպառնալիք ներկայացնել, նաև դրանով հետագայում նախապատրաստել սահմանադրական փոփոխությունների»։»,- ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությանի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ավելացնել նոր մեկնաբանություն