«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է ԱՄՆ նախագահի կողմից․ երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում․ Ալիև
«Զանգեզուրի միջանցքի» բացումն արդեն հաստատվել է նաև ԱՄՆ նախագահի կողմից: Երթուղու անվանումը կարող է այլ լինել, բայց էությունը դրանից չի փոխվում, այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա, խոսելով ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին, նշել է, որ Թրամփի վարչակազմի իշխանության գալուց հետո իրավիճակն արմատապես փոխվել է․ «Այսօր Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռներ են գնում, ճանապարհները բաց են, և նույնիսկ ադրբեջանական նավթամթերքներն է արտահանվում Հայաստան։
Չնայած 907-րդ բանաձևի ընդունման պաշտոնական պատճառը շրջափակումն էր, այսօր դա այլևս գոյություն չունի։ Հետևաբար, մենք, անշուշտ, ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմը, օգտագործելով իր ազդեցությունը, կկարողանա համոզել Կոնգրեսի անդամներին, մասնավորապես Հանրապետական կուսակցության անդամներին, այս բանաձևն ամբողջությամբ չեղյալ համարել։ Եվ մենք բավականաչափ հիմքեր ունենք դա հուսալու»,-հավելել է Ալիևը։
Ավելացնել նոր մեկնաբանություն