Submitted by H.Aslanyan on
զելենսկի

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ, սակայն առանց որևէ պայմանի

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է եռակողմ հանդիպման ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, սակայն մերժում է Ռուսաստանի նախագահի առաջադրած պայմանները։ Այս մասին Զելենսկին ասել է Sky News-ին տված հարցազրույցում։

«Ես պատրաստ եմ հանդիպել նախագահ Թրամփի և Պուտինի հետ, սակայն պատրաստ եմ դա անել առանց որևէ պայմանի»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը շեշտել է, որ չի կարող գնալ մի երկիր, «երբ այդ երկիրը, այդ քաղաքը՝ Մոսկվան», հարձակվում է իրենց վրա։ Նա հավելել է, որ հանդիպումը կարող է տեղի ունենալ ցանկացած այլ երկրում։

Անդրադառնալով Ալյասկայում կայացած Թրամփ-Պուտին հանդիպմանը՝ Զելենսկին նշել է, որ այն «շատ բան տվեց Պուտինին», և եթե դա լիներ եռակողմ հանդիպում՝ իր մասնակցությամբ, ապա որոշ արդյունքներ կլինեին։ Ստամբուլում կայացած բանակցությունների երկու փուլերից հետո ուկրաինական և ռուսական պատվիրակությունները հայտնել են իրենց մտադրությունը՝ խաղաղության գործընթացը վերսկսելու համար նախագահների հանդիպում կազմակերպել։ 

Սեպտեմբերի սկզբին Պուտինը հաստատել է բանակցություններին իր պատրաստակամությունը՝  պնդելով, որ Զելենսկին պետք է գա Մոսկվա և պատրաստ լինի քննարկումների։

Ուկրաինայի նախագահը թերահավատորեն է արձագանքել այս առաջարկին, իսկ Ուկրաինայի արտգործնախարարությունը Կրեմլի պահանջն անվանել է «անլուրջ և անընդունելի»։



 

Ավելացնել նոր մեկնաբանություն

Ավելին հեղինակից

Հարված
Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց. զոհեր կան
Շարաա
Սիրիան ռազմական միջամտություն չի իրականացնի Լիբանանում․ Ալ-Շարաա
Ըմբիշ
Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ
Բաղայի
Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են երկխոսությունը միջնորդների միջոցով. Բաղայի
Տիգրան
Քանի դեռ հայերն ադրբեջանական բանտերում միայնակ են կռիվ տալիս, խաղաղությունը բացառված է․ Աբրահամյան
Արաղչի
Ցանկացած երկիր, որը կմասնակցի ԱՄՆ-ի ագրեսիային Իրանի դեմ, կդառնա Իրանի ԶՈւ օրինական թիրախ. Արաղչի
Թրամփ
Թրամփը հայտնել է, որ առայժմ Իրանի հետ չի բանակցի նոր հրադադարի շուրջ
ԱՄՆ
Միջուկային համաձայնագիրը չի իրականանա առանց Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման. ԱՄՆ պայմանը Սաուդյան Արաբիային
Զելենսկի
Զելինսկին կայցելի ԱՄՆ. հնարավոր է հանդիպում Թրամփի հետ
Վբ
Ուկրաինան կրկին հարվածել է Wildberries-ի պահեստներին
Տիգրան
Իշխանությունը բանակում տեղի ունեցող միջադեպերի մի մասը կա´մ քողարկում է, կա´մ հետին պլան մղում
Թրամփ
Դիտարկում եմ Իրանին զանգվածային հարված հասցնելու հարցը, որը կլինի ավելի հզոր, քան բոլոր նախորդները․ Թրամփ
Կործանիչ
Ադրբեջանը ձեռք է բերել պակիստանա-չինական JF-17 կործանիչներ
Էդուարդ
Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատման հարցը պետք է դառնա մեր պետական քաղաքականությունը․Շարմազանով
ԵՄ
ԵՄ դեսպանները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 21-րդ փաթեթի շուրջ
Եվա
11-ամյա Եվայի «հակապետական» նկարը 1800 դոլարով գնել է մոսկվաբնակ արցախցի Աղաբեկյանը
Գերի
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը Ադրբեջանին կոչ է արել ազատ արձակել հայ գերիներին
Տաթևիկ
Ակնհայտ է, որ որևէ ատյանում որևէ ադրբեջանցի չի կարող բարձրացնել վերադարձի իրավունքի հետ կապված հարցը․ ադրբեջանագետ
Տարհանել
Բրիտանիան Իրանից տարհանել է այդ երկրում մնացած իր բոլոր դիվանագիտական ծառայողներին
Հորմուզ
Հորմուզի նեղուցի հարավային երթուղին ականապատված է. ԻՀՊԿ
Ռուբիո
Լավրովն ու Ռուբիոն քննարկել են ուկրաինական հարցն ու տարածաշրջանային թեմաներ
Իրան
ԱՄՆ-ի զինուժը հարվածների նոր ալիք է հասցրել Իրանին
Իրան
Իրանը հարվածել է Քուվեյթի տարածքում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին. ԻՀՊԿ
Սպուտնիկ
Փաշինյանն ու Միշուստինը կարևոր զրույց են ունեցել Եկատերինբուրգում. Դաշնության խորհրդի անդամ
Նոր
Նոր մարտահրավեր՝ Էրդողանին․ Թուրքիայի ընդդիմության պաշտոնանկ արված առաջնորդը պատրաստվում է նոր կուսակցություն ստեղծել
Վբ
Ուկրաինան նոր հարվածներ է հասցրել ՌԴ-ում Wildberries-ի պահեստներին. կա 15 վիրավոր
Պար
Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում վերածնվում են հայկական ավանդական պարերը
Ռուբեն
Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ
Զելենսկի
Զելենսկին Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարի պաշտոնում նշանակել է Միխայիլ Դրապատիին
Զինվոր
Իրանի դեմ գործողության ընթացքում վիրավորվել է 447 ամերիկացի զինվորական