Շվեդիան հրաժարվում է ահաբեկչության մեջ մեղադրվողին Անկարային արտահանձնելուց
Նշվում է, որ մոտ 50 տարեկան տղամարդը Շվեդիայի քաղաքացիություն ունի: Թուրքիան նրան համարում է Թուրքիայում «զինված ահաբեկչական կազմակերպության» անդամ։
Արտահանձնման մասին հարցումը ստացվել է 2022 թվականի նոյեմբերին։
Ընդգծենք, որ Թուրքիան բազմիցս մեղադրել է Շվեդիային «ահաբեկիչների» հանդեպ ներողամիտ լինելու մեջ։
Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուն հայտնել էր, որ հանդիպել է իր շվեդ գործընկերոջ հետ և շեշտել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար «ահաբեկչության» դեմ պայքարում անհրաժեշտ է արդյունավետ համագործակցություն։
Add new comment