Շվեդիան հրաժարվում է ահաբեկչության մեջ մեղադրվողին Անկարային արտահանձնելուց

Շվեդիան հրաժարվում է ահաբեկչության մեջ մեղադրվողին Անկարային արտահանձնելուց

Նշվում է, որ մոտ 50 տարեկան տղամարդը Շվեդիայի քաղաքացիություն ունի: Թուրքիան նրան համարում է Թուրքիայում «զինված ահաբեկչական կազմակերպության» անդամ։

Արտահանձնման մասին հարցումը ստացվել է 2022 թվականի նոյեմբերին։

Ընդգծենք, որ Թուրքիան բազմիցս մեղադրել է Շվեդիային «ահաբեկիչների»  հանդեպ ներողամիտ լինելու մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մ. Չավուշօղլուն հայտնել էր, որ հանդիպել է իր շվեդ գործընկերոջ հետ և շեշտել, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար «ահաբեկչության» դեմ պայքարում անհրաժեշտ է արդյունավետ համագործակցություն։

Ավելացնել նոր մեկնաբանություն