654

Տրամաբանական չէ, որ Բաքուն սահմանափակի իր հնարավորությունները ինչ-որ պայմանագրով. Արմեն Պետրոսյան 

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը:

- Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Հայաստանը երկու ամսից ավելի է, ինչ ձգձգում է խաղաղության պայմանագրի հետ կապված փաստաթղթի իր տարբերակը` հավելելով, որ «գնդակը Հայաստանի դաշտում է»: Մյուս կողմից՝ ՀՀ  իշխանությունները մշտապես խոսում են այդ պայմանագրի և մինչև տարեվերջ դրա ստորագրման անհրաժեշտության մասին: Ըստ Ձեզ` ի՞նչն է այստեղ խնդիրը: 

- Պետք է դիտարկել այն հանգամանքը, որ ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակն առավելագույնս խոչընդոտում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության կայացումը, այս գործընթացի դրական ընթացքը: Մյուս կողմից՝ Ադրբեջանն իր ապակառուցողական վարքով և ստեղծված իրավիճակում իր հնարավորությունները կաշկանդելու որևէ նպատակ չունենալով, բնականաբար, դանդաղեցնում է գործընթացը: Նշվածի վառ ապացույցն էլ այն է, որ Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց, Գրանադայի և Բրյուսելի հանդիպումների չեղարկումը՝ որպես օրինակ: 

Եթե այս նշածս տեսակետը դարձնում ենք կենտրոնական, բնականաբար, Ադրբեջանն օգտագործելու է ցանկացած առիթ գործընթացը խոչընդոտելու համար: Հիմա նույնն է պայմանագրի տեքստի հարցում, որը կողմերը սեփական խմբագրումներով անընդհատ ուղարկում են իրար: Այդ տեքստում արվող փոփոխությունները կարող են պատճառ դառնալ գործընթացը խաթարելու համար: Չի բացառվում, որ պայմանագրի տեքստում այնպիսի կետեր են մտցվում, որ կարող են պարզապես անընդունելի լինել մյուս կողմի համար, և դա տորպեդահարի գործընթացը: 
Մյուս հիմնական պատճառը, ինչպես նշեցի, աշխարհաքաղաքական իրավիճակն է, մեր տարածաշրջանում ընթացող գործընթացները, մեր տարածաշրջանում գլոբալ դերակատարների միջև ընթացող մրցակցությունը: Նույն ՌԴ-Արևմուտք մրցակցությունը, բնականաբար, խոչընդոտում է այս գործընթացը: Օրինակ՝ Ադրբեջանի ավելի սերտ համագործակցությունը Ռուսաստանի հետ և Հայաստանի Հանրապետության փորձերը՝ դիվերսիֆիկացնելու սեփական անվտանգային համակարգերը, այսինքն՝ Արևմուտքի հետ հարաբերությունների ավելի խորացումը. այս ամենը ևս ազդեցություն ունի գործընթացի վրա: Եվ ամենակարևորը՝ այս գործընթացի ձախողման հարցում կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին: 

- Ըստ Ձեզ՝ խաղաղության պայմանագրում, որն անընդհատ վերախմբագրվում է Հայաստանի և Ադրբեջանի կողմից, ո՞րն է անհամաձայնության հիմնական մեխը: 

- Հիմնական պատճառն Ադրբեջանի շարունակվող հավակնություններն են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ: Հայաստանը Գրանադայում ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանը շարունակում է  հավակնություններ ունենալ: Այստեղ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» հարցն է, Ադրբեջանի զինված ուժերի կողմից զբաղեցված ներկա դիրքերի պահպանման հարցը և ընթացս առաջացող նոր հնարավորությունները, որոնք Ադրբեջանի կողմից գնահատվում են խիստ իրատեսական:

Հետևաբար, նման պայմաններում, երբ Ադրբեջանն ունի հնարավորություններ ոչ բանակցային մակարդակում առարկայացնելու իր հավակնություններն ու լուծելու իր խնդիրները, տրամաբանական չէ, որ Բաքուն սահմանափակի իր հնարավորությունը ինչ-որ պայմանագրի միջոցով: 

Դրան գումարած, իհարկե, աշխարհաքաղաքական և տարածաշրջանային իրավիճակը, ՌԴ վարած քաղաքականությունն ու հետաքրքրությունները, որի առանցքը մշտապես եղել է տարածաշրջանում կոնֆլիկտների առկայությունը, որոնք առիթ են հանդիսացել Ռուսաստանի արդյունավետ քաղաքականության իրականացման համար: Նույն Իրանի հետ կապված զարգացումները, որոնք Ադրբեջանի և Թուրքիայի համար են հնարավորություններ են բացում նաև Իրանի նկատմամբ հավակնություններ ներկայացնելու համար:

Այսինքն՝ այս ամենը նպաստում է, որ Ադրբեջանն ու Թուրքիան խուսափեն որևէ պայմանագրից, հակառակը, անընդհատ ձգձգվող այս ճգնաժամը, որը նաև նոր ուղղություններ ու լարվածության օջախներ է ձեռք բերում, հավելյալ հնարավորություններ է ստեղծում նաև մեր տարածաշրջանում եղած խաղացողների՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար:

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է երկու կողմն էլ շեշտում մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու անհրաժեշտությունը, ո՞ւմ է անհրաժեշտ այդ վերջնաժամկետը: 

- Դրանք դիվանագիտական հայտարարություններ են, որ ցույց են տալիս՝ կողմերից յուրաքանչյուրը պատրաստ է ստորագրել պայմանագիրը, և դրա ձգձգման պատճառը մյուս կողմի վարքագիծն է: Իսկ մինչև տարեվերջ շեշտադրումը, կարծում եմ, ԱՄՆ-ին ուղղված ուղերձ է: Ըստ իս՝ Բայդենի վարչակազմն է ձգտում մինչև տարեվերջ կամ 2024 թվականի սկզիբ պայմանագրի ստորագրումն ապահովել ԱՄՆ միջնորդությամբ, որ հետագայում կարողանա օգտագործել դա նախագահական ընտրարշավի ընթացքում: Հետևաբար, ենթադրում եմ, այդ նպատակին է ուղղված ժամկետների ընդգծումը:

 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS