94

Ալիևը հայտնվել է պատային իրավիճակում. ինչի՞ կհանգեցնի Բաքվի դեմարշը Արևմուտքի դեմ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

«Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Արմեն Վարդանյանը: 

- Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների հանդիպում: Միջնորդներից հրաժարվելը և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների գնալը ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ գործընթացի վրա, և ի՞նչ սպասենք այս հանդիպումից: 

- Հայաստանը չի հրաժարվել միջնորդներից, պարզապես սահմանազատման հարցերով այս հանդիպումն է առանց միջնորդների: Իսկ ավելի գլոբալ հարցերում, ինչպես «խաղաղության պայմանագրի» ստորագրումն է, Հայաստանը չի հրաժարվել միջնորդներից, որովհետև այնտեղ կան խնդիրներ, որ պետք է միջնորդների երաշխավորությամբ լուծվեն: Այսինքն՝ միջնորդների ներկայությունն անհրաժեշտ է «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար: 

- Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր անհրաժեշտ սահմանազատման հանձնաժողովի նիստի անցկացումն առանց միջնորդի: Շատ փորձագետներ նշում են, որ Հայաստանին ձեռնտու են միջնորդավորված բանակցությունները, որովհետև պատերազմում Հայաստանը պարտվող կողմ էր, և Ադրբեջանը դա օգտագործելու է մեր դեմ: 

- Կարծում եմ՝ սա պարզապես այն հարցը չէ, որ անհրաժեշտ է միջնորդների առկայություն:  Եթե կողմերը երկուսով պայմանավորվեն սահմանազատման հարցերով, շատ լավ կլինի, սակայն ես թերահավատ եմ և կարծում եմ՝ չեն կարողանալու համաձայնության գալ: 

Ինչ վերաբերում է միջնորդների ներկայությանը մյուս գործընթացներում, հստակեցնեմ՝ արևմտյան միջնորդների, ապա, կարծում եմ, «խաղաղության պայմանագրի» ստորագրումը պետք է լինի միայն միջնորդների ներկայությամբ: 

- Դուք շեշտում եք արևմտյան միջնորդների հետ գործակցելու անհրաժեշտությունը, սակայն տեսնում ենք, որ Բաքուն բոյկոտում է արևմտյան հարթակները՝ փորձելով հայ-ադրբեջանական խնդիրը փակել տարածաշրջանում:  Արդյոք կա՞ հնարավորություն Ալիևին այդ հարթակ բերելու:

 - Արևմուտքը պետք է ճնշումներ գործադրի Բաքվի վրա: Եթե Հայաստանն ու Արևմուտքը չկարողանան այդ ճնշումներն ապահովել, Բաքուն Թուրքիայի և Ռուսաստանի  աջակցությամբ ամեն կերպ հրաժարվելու է արևմտյան հարթակներում բանակցություններից: 

- Ադրբեջանը հրաժարվեց նաև Վաշինգտոնում արտգործնախարարների մակարդակով հայ-ադրբեջանական հանդիպումից, նույնիսկ մատ թափ տվեց Միացյալ Նահանգների վրա: Դա կներե՞ն Ադրբեջանին, թե՞ հնարավոր է ամեն դեպքում սաստեն Ալիևին: 

- Եթե այսպես շարունակվի, ես վստահ եմ, որ ամերիկյան հակաքայլերը չեն ուշանա: ԱՄՆ-ն արդեն իսկ որոշակի գործողություններ սկսել է. շուտով կընդունվի Սենատում ներկայացված հայամետ բանաձևը, կարծում եմ՝ կլինեն նաև պատժամիջոցներ, Միացյալ Նահանգները կհրաժարվի Բաքվին ցուցաբերվող ռազմական օգնությունից և 907 բանաձևը շրջանցող քայլերից: Կարծում եմ՝ չի բացառվում, որ նաև ուղիղ ֆինանսական օգնություն ցուցաբերվի Հայաստանին՝ ռազմական սպառազինություն ձեռք բերելու համար: 

- Ադրբեջանի ղեկավարը հայտարարել է, թե Հայաստանի հետ «խաղաղության պայմանագիր» կնքելու համար որևէ խոչընդոտ այլևս չկա, թե ինքը պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը: Սա հերթական հայտարարությո՞ւն է, թե՞ իսկապես ինչ-որ բան փոխվել է:

- Նրանք ուզում են, որ իրենց պայմաններով ստորագրվի այդ պայմանագիրը, սակայն նրանց ջղագրգիռ քայլերը կապված են այն բանի հետ, որ Արևմուտքը հայտարարում է, թե Ղարաբաղյան հարցը դեռևս լուծված չէ, ԱՄՆ-ն էլ Սենատում քննարկումներ է անում ԼՂ-ում իրավիճակի հետ կապված: Այս ամենը նրանց բարկացնում է: Դրա համար էլ նրանք դեմարշ են հայտարարել Արևմուտքին: 

Բայց ես կարծում եմ, որ նաև Ռուսաստանը չի թողնում, որ Ալիևը մասնակցի արևմտյան հարթակներում բանակցություններին կամ ստորագրի «խաղաղության պայմանագիր»: Ալիևը հայտնվել է պատային իրավիճակում, և ես կարծում եմ՝ դա մեր օգտին է: Եթե նա շարունակի բոյկոտել արևմտյան հարթակները, դա բերելու է Հայաստանին տրվող ֆինանսական, ռազմական և, ինչու ոչ, քաղաքական օգնության ավելացման: Կարծում եմ՝ մենք մոտ ապագայում տեսնելու ենք այդ օգնության ավելացումը: 

 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS