սցցաս

Հանգուցալուծումներ սպասել 2024 թվականից պետք չէ, որովհետև այն ընտրական տարի է. քաղաքագետ

Հեղինակ
Գոհար Ավետիսյան

 «Դետք»-ի զրուցակիցն է քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը: 

- Պարո՛ն Ղևոնդյան, ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը Սանկտ Պետերբուրգում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) բարձրագույն խորհրդի նիստին՝ հաշվի առնելով այն, որ վերջին շրջանում Հայաստանի ղեկավար այրերը հրաժարվում էին ռուսաստանյան հարթակում տեղի ունեցող հանդիպումներին մասնակցելուց: 

- Այս անգամ Նիկոլ Փաշինյանը գնաց, որովհետև խոսքը վերաբերում էր Եվրասիական տնտեսական միությանը, որին Հայաստանն ինտեգրված է ամբողջությամբ, և այս պահին հնարավոր չէ պատկերացնել Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս, առավել ևս, որ նախագահությունը ռոտացիոն կարգով անցնում էր Հայաստանին: Հայաստանի վարչապետը, կարելի է ասել, չգնալու հնարավորություն չուներ: Ավելին՝ կային բազմաթիվ հարցեր, որոնք անհրաժեշտ էր ճշտել Մոսկվայում, իհարկե, սուր անկյունները շրջանցելով, ինչը, հուսանք, Հայաստանի վարչապետն արել է: Կարելի է ասել՝ այս այցը կանխորոշված էր:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ սպասել, կարծում եմ՝ գործընթացների վրա լուրջ, փոփոխող ազդեցություն այս այցը չի ունենա, ինչպես սկսվել և ընթանում են գործընթացները, այդպես էլ կշարունակվեն հաջորդ տարի: 

- Այսօր Կրեմլում հայտարարել են, որ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են «խաղաղության պայմանագրի» շուրջ աշխատանքներն ավարտելու ուղղությամբ, և Մոսկվան պատրաստ է աջակցել նրանց: Ըստ Ձեզ՝ Մոսկվան փորձում է վերադարձնե՞լ միջնորդի իր դերը: 

- Մոսկվան փորձում է այդ գործընթացում իր շահերը տեսնել, և մենք գիտենք, որ Մոսկվան լուրջ մրցակցության մեջ է Արևմուտքի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում որպես միջնորդ հանդես գալու առումով, ամեն հնարավոր առիթ օգտագործում է, որպեսզի շեշտադրի իր դերակատարումը: Հաշվի առնելով, որ Արևմուտքն այս պահին տարեմուտի թմբիրի մեջ է ինչ-որ առումով, Մոսկվան դա որպես հնարավորություն է ընկալում և այդ պատճառով նաև ակտիվացել է: Սակայն, ինչպես ասացի, չեմ կարծում, թե դա գործընթացների վրա մեծ ազդեցություն կունենա, և մոտակա ժամանակներս արդեն, եթե ոչ ամսին, մենք կտեսնենք Օ’Բրայենի այցից հետո հայտարարված գործընթացների շարունակությունը, այն է՝ Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: 

- Նախօրեին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ երբեք այսքան մոտ չեն եղել խաղաղությանը: Ինչ եք կարծում՝ «խաղաղության պայմանագրի» շուրջ գործընթացը մո՞տ է հանգուցալուծման: 

- Այս պահին կա փաստաթուղթը ստորագրելու համար բարենպաստ միջավայր, բայց մյուս կողմից պետք է հաշվի առնել, որ այդ փաստաթուղթը խնդիրներ լուծող փաստաթուղթ չի լինելու, և այդ մասին արդեն հայտարարում են նույնիսկ ամենաբարձր մակարդակով: 

- Այսինքն՝ դա լինելու է կողմերի ցանկությունները ներկայացնող ինչ-որ թո՞ւղթ:  

- Մեծ հավանականությամբ միջանկյալ փաստաթուղթ կլինի, ճանապարհային քարտեզի նման մի բան, որը վերջնական համաձայնություններ չի հաստատի, ինչի մասին արդեն բարձրաձայն հայտարարեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը: Բայց քանի որ դա անհրաժեշտ է Արևմուտքին, որը բավական ժամանակ, ջանք ու եռանդ է ներդրել դրա կազմման համար, հետևաբար նման մի բան Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն:

Մի հետաքրքիր բան նշեմ՝ այդ փաստաթղթի հետ կապված: Իմ գնահատմամբ՝ ինչքան կոնկրետ և ավելի երաշխավորված փաստաթուղթ լինի, այնքան դրանում կետերն ավելի քիչ կլինեն և շատ ավելի մակերեսային: Եթե լինի, օրինակ, Միացյալ Նահանգների նման հաստատուն երաշխավոր, որը կկարողանա ստիպել մեխանիզմներ կիրառել, այնտեղ շատ ավելի քիչ կետեր կլինեն: Բնականաբար, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը կփորձեն հնարավորությունների պատուհան թողնել իրենց համար՝ հետագայում ավելի շատ բան ստանալու ակնկալիքով: 

- Ամփոփելով 2023 թվականը, ողջ գործընթացները, որոնց ականատես եղանք տարվա ընթացքում, ի՞նչ կարելի է արձանագրել, որքանո՞վ են պաշտպանվել Հայաստանի շահերը, և ի՞նչ բացթողումներ կան: 

- Անցնող տարում ունեցանք ցավալի կորուստներ, տեսանք Արցախի հայաթափումը: Մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության սահմաններում ձեռքբերումներ ևս եղան՝ հաշվի առնելով, որ Հայաստանի ինքնիշխանությունն ինչ-որ չնչին չափով, բայց ամրապնդվել է, անվտանգության մակարդակն է որոշ չափով ամրապնդվել: Մենք գիտենք, որ Հայաստանի ռազմական ձեռքբերումների ֆինանսական մասը միայն Հնդկաստանի հետ հատել է 2 մլրդ դոլարի շեմը, ինչն աննախադեպ է: Կարելի է ասել, որ այս ուղղությամբ որոշակի տեղաշարժեր կան: Միևնույն ժամանակ, Հայաստանի՝ կախվածություններից ձերբազատման առումով քիչ քայլեր արվեցին: Այստեղ կառանձնացնեմ միայն Հռոմի ստատուտի վավերացումը: Մյուս հարցերում Հայաստանի իշխանությունները, կարծես թե, հապաղում են, թեև հանրային պահանջ արդեն կա շատ հարցերի վերաբերյալ: 

- Ի՞նչ սպասենք գալիք տարվա ընթացքում, ի՞նչ գործընթացներ կարելի է կանխորոշել: 

- Կարծում եմ՝ հանգուցալուծումներ սպասել 2024-ից պետք չէ, որովհետև այն ընտրական տարի է Եվրոպական միությունում, Ուկրաինայում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում: Հավանաբար, կտեսնենք գործընթացների շարունակականությունը, բայց ոչ ավարտներ և հանգուցալուծումներ: 
 

Ավելացնել նոր մեկնաբանություն

From the author

vd
Բաքվի վերջին հայտարարությունները հարցեր են առաջացնում՝ Ադրբեջանը հրաժարվո՞ւմ է խաղաղության օրակարգից. ԱԳՆ խոսնակ
ցդ
Ալիևն ընկել է դողէրոցքի մեջ և որոշել դիմել գավառական խորամանկությունների. ինչի՞ց է վախենում Բաքվի բռնապետը
fevds
Բաքվի բռնապետ Ալիևն ակնհայտ պատերազմական սպառնալիքով է հանդես եկել. Տաթևիկ Հայրապետյան
ավդսբ ֆ
Երեւանում է ՆԱՏՕ-ի միջազգային ռազմական շտաբի պետը. ի՞նչ է քննարկվել
sc
Բաքվի պահանջը՝ պատժելու արցախյան առաջին պատերազմի գործիչներին, հայկական պետական ինքնությունը կազմալուծելու նպատակ է հետապնդում. քաղաքական վերլուծաբան
եգռ
ՀՀ զինված ուժերի և Վրաստանի պաշտպանական ուժերի միջև համագործակցության հեռանկարներն են քննարկվել
սադցվ
Մոտ ապագայում Փաշինյանը մեզ կհամոզի, թե պետք է պատժել արցախյան առաջին պատերազմի հերոսներին. քաղաքագետ
ցդվֆ վ
Հնդկաստանից ներմուծված ATAGS համակարգերն անցել են փորձարկումները և ծրագրավորվել հայերենով. IDRW
ծ783
Ի՞նչ է քննարկել Փաշինյանը Մակրոնի և Բարնիեի հետ
աբֆ
Հորս հատուկ խցում են տեղավորել, 48 ժամ չեն թողել՝ ջուր խմի. Ռուբեն Վարդանյանի որդու հարցազրույցը Le Point-ին
458965
Այն կետերը, որոնք արդեն իսկ համաձայնեցված են, առնվազն բավարար են Հայաստանի ու Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար. ԱԳ փոխնախարար
ասդռֆտհգ
Ալիևի նոր պահանջը. ի՞նչ է նշանակում պատժել «ադրբեջանցիների հանդեպ բռնություն կատարողներին»
asvdfb
Հայ դատի գրասենյակը COP29-ին ընդառաջ եվրոպացի գործիչներին իրազեկում է Ադրբեջանում բնապահպանական և մարդու իրավունքներին առնչվող խնդիրների մասին
սդֆգբվ
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ֆրանսիա. նախատեսված է հանդիպում Էմանուել Մակրոնի հետ
bfdngf
Լուրջ մտահոգություններ կան, որ Ադրբեջանը կփորձի նոր ռազմական ծրագրեր իրականացնել Հայաստանի և մեր տարածքների դեմ. Միրզոյան
սվդբֆն
Ինչ հետախուզական տվյալներ ունի Բաքուն և ինչպես է պատրաստվում դրանք օգտագործել 
վդբֆ
Լիբանանում ՀՀ ԶՈՒ խաղաղապահ զորախումբը ծառայություն է իրականացնում մարտական գործողությունների գոտուց դուրս. ՊՆ
386
Ես չեմ բացառում, որ վաղը, մյուս օրը Ադրբեջանը մի նոր պատճառ կգտի, որ չստորագրի խաղաղության պայմանագիրը. Ալեն Սիմոնյան
asdxc
ՀՀ-ն պատրաստ է լիովին ապահովել մարդկանց եւ բեռնափոխադրումների անվտանգությունն իր տարածքում. Փաշինյան
սադֆ
Խորամանկություն Սահմանադրական դատարանի ձեռամբ՝ Բաքվի պարտադրանքո՞վ
7896
Ռազմարդյունաբերական կոմիտեին նոր գործառույթներ կտրվեն
դսֆվգբ9
Բաքվում իրականացվում են կոնկրետ քայլեր այսպես կոչված «մեծ վերադարձի» պետական հայեցակարգը կյանքի կոչելու համար
սադ
Անկախության հռչակագիրը՝ «զավակին խժռող ծնող». Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 26-ի որոշմամբ ամրագրել է, որ ՀՀ-ն հրաժարվում է Արցախյան հարցից. Գոհար Մելոյան
սվսդֆ
Ինչու Փաշինյանը արհամարհեց Բայդենի «հրաժեշտի» ընդունելությունը
յհգֆբ
Կարս-Գյումրի երկաթգիծը կարող է նոր դարպաս դառնալ երկու երկրների համար. ՀՀ ԱԳ փոխնախարարի հարցազրույցն «Anadolu»-ին
սդա
Իրանը պարզապես հարևան չէ ՀՀ-ի համար, այն բարեկամ երկիր է, ժողովուրդները ջերմ են միմյանց նկատմամբ. Պապոյան
քցվդ
«Պատմության միտումնավոր ջնջում». Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում ոչնչացնում է հայկական ժառանգությունը. NOS